Թող քննադատեր, ոչ թե ասեր՝ «նիկոլական վիժվածք»․ դա խուլիգանություն է․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

«Ինձ ոչ մեկի կարծիքը չի հետաքրքրում, ինձ հետաքրքում է, որ եթե մարդը կատարել է որևէ արարք, դրան համապատասխան պիտի պատժվի։ Անկախ նրանից, ես հիմա ՔՊ-ում եմ, թե ՔՊ-ում չեմ, օրենքը դրա հետ կապ չունի»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

«Կա քննադատության աստիճան, թող քննադատի՛, ոչ թե անձնական ասի։ Մարդը կարող է մոտենալ, ասել՝ գիտե՞ք, դուք սխալ եք, սխալ եք կառավարում, բայց ոչ թե ասի՝ «նիկոլական վիժվածք» կամ այլ բառեր։ Դա խուլիգանություն է»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով իր հետ ունեցած միջադեպից հետո Սամվել Վարդանյանի հետ տեղի ունեցածին, Ասալնյանը նշեց․

«Դրա համար կան իրավապահ մարմիններ, թո՛ղ զբաղվեն, ես իրավապահ մարմին չեմ։ Ես ԱԺ պատգամավոր եմ, իմ պարտականություններն ԱԺ-ում են»,- ասաց ՔՊ-ից հեռացված պատգամավորը։

Նշենք, որ 2024-ի ապրիլի 15-ին այդ ժամանակ դեռևս ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև հասարակական տրանսպորտում միջադեպ էր տեղի ունեցել։ Խուլիգանության կասկածանքով հաջորդ օրը ձերբակալված Վարդանյանի փաստաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Վարազդատ Հարությունյանը պատմել էին, որ ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին դիմակավորված անձինք խոշտանգել են Սամվել Վարդանյանին․ ծնկի են բերել, թքել նրա վրա և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։ Այս դեպքի առթիվ թեև նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն արդյունքներ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան