Ֆրանսիան կարող է միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայել Գերմանիայում․ Daily Telegraph

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիան կարող է միջուկային զենք ունեցող կործանիչներ տեղակայել Գերմանիայում, եթե ԱՄՆ-ը դուրս բերի զորքերը տարածաշրջանից, գրում է բրիտանական Daily Telegraph-ը։

«Ֆրանսիան պատրաստ է օգտագործել իր միջուկային վահանը՝ Եվրոպան պաշտպանելու համար: Նա կարող է միջուկային մարտագլխիկներով կործանիչներ ուղարկել Գերմանիա՝ զորքերը մայրցամաքից դուրս բերելու՝ ԱՄՆ-ի սպառնալիքների ֆոնին»,- ասվում է հոդվածում։

Ըստ աղբյուրների՝ պաշտոնական հարցում, ամենայն հավանականությամբ, կարվի միայն այն դեպքում, եթե ամերիկացիները դուրս բերեն միջուկային զսպման ուժերը Գերմանիայից։ Անանուն ֆրանսիացի պաշտոնյան ասել է, որ նման քայլն ազդանշան կուղարկի Ռուսաստանին, իսկ Բեռլինում դիվանագետները ենթադրում են, որ դա կստիպի Բրիտանիային հետևել Փարիզի օրինակին:

Պարբերականը նշում է, որ Ֆրանսիայի միջուկային զսպիչ միջոցները ներկայում անկախ են ՆԱՏՕ-ից՝ ի տարբերություն բրիտանացիների, որոնք առանցքային դեր են խաղում դաշինքի պաշտպանական ռազմավարության մեջ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի