Համընդհանուր ներառական կրթության խնդիրները՝ հանդիպման առանցքում. ԿԳՆ

Լուրեր

10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Աֆշան Խանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանայան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը:

 

Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ կրթության համակարգում  ՅՈՒՆԻՍԵՖ -ի հետ համագործակցության հաջողված փորձ կա, որի մասին են վկայում տարիներ շարունակ իրականացվող բազմաթիվ ծրագրերը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից մեծ ուշադրություն է դարձնում ներառական կրթության խնդիրներին, որոնք ընդգրկված են կրթության համակարգի առաջնահերթությունների շրջանակում: Նա նշել է, որ օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ հանրապետության գրեթե բոլոր դպրոցների տնօրենների հետ հանդիպումների հիմնական ուղերձը եղել է այն, որ համընդհանուր ներառումն անհրաժեշտ է հասարակությանը, այլ ոչ թե՝ կրթության առանձնահատուկ կարիք ունեցողներին: Նախարարի խոսքով, համընդհանուր ներառմանն ուղղված  մեր քայլերի շնորհիվ, մոտ հինգ տարի հետո մեր երկիրը կունենա համակեցության այլ սկզբունքներով ու այլ չափանիշներով առաջնորդվող հասարակություն: Արայիկ Հարությունյանը նշել է, որ ներկայում հանրապետության 4 մարզում իրականացվում է համընդհանուր ներառական կրթություն, իսկ եկող տարի նախատեսվում է ևս 2 մարզի և Երևան քաղաքի անցումը ներառման: Միաժամանակ նա շեշտել է, որ համընդհանուր ներառման անցման ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում սոցիալական տարբեր խմբերիաշակերտների, ծնողների, ուսուցիչների ու դպրոցի տնօրենների միջև: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը կարևորել է համագործակցությունը ինչպես  պետական մարմինների, մասնավորապես ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ու միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև:

Աֆշան Խանը ողջունել է Հայաստանի ջանքերը համընդհանուր ներառման անցման ուղղությամբ, միաժամանակ նշելով, որ դպրոցներ կատարած իր այցելությունների ընթացքում արձանագրվել են որոշակի խնդիրներ՝ մասնավորապես այն, որ դպրոցների մի մասում դեռևս բացակայում են շենքային հարմարեցումները;

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներառման գործընթացում ուսուցիչների վերապատրաստման, ուսուցչի օգնականի գործառույթների, հանրապետությունում մանկապարտեզների ցանցի ընդլայնման հետկապված մի շարք այլ հարցերի: