Հնդկական օվկիանոսում վերսկսվել են ավելի քան մեկ տասնամյակ առաջ անհետացած մալազիական MH370 ինքնաթիռի որոնումները

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ավստրալիայի արևմտյան ափերի մոտ՝ Հնդկական օվկիանոսում, Malaysia Airlines ավիաընկերության կործանված Boeing 777-200 ինքնաթիռի նոր որոնումներ են սկսվել, որը MH370 չվերթ էր իրականացնում Կուալա Լումպուրից Պեկին 2014 թվականի մարտի 8-ին։

9News հեռուստաալիքի հաղորդմամբ՝ որոնողական աշխատանքներն իրականացնում է ամերիկյան Ocean Infinity ընկերությունը՝ Մալայզիայի կառավարության հետ կնքած պայմանագրով։ Նոր գործողությունը կզբաղեցնի մոտ 15 հազար քառակուսի կմ տարածք և կանցկացվի Ավստրալիայի արևելյան ափին գտնվող Պերթ քաղաքից մոտավորապես 1500 կմ հեռավորության վրա:

Հեռուստաալիքը նշում է, որ որոնողական աշխատանքներն ավելի փոքր տարածքի վրա կենտրոնացնելն այն ավելի նպատակային և մանրակրկիտ կդարձնի նախորդ գործողությունների համեմատ, որոնք ընդգրկում էին մինչև 200 հազար քառակուսի կմ տարածք։

Boeing 777-200 ինքնաթիռը Կուալա Լումպուրից Պեկին էր թռել 2014 թվականի մարտի 8-ին՝ տեղական ժամանակով 00:42-ին։ 40 րոպե անց անձնակազմը վերջին անգամ կապի էր դուրս եկել, իսկ 7 ժամ անց ինքնաթիռն անհետացել էր ռադարներից։ Հայտնաբերվել են մի քանի մանր բեկորներ։ Ուղևորների և անձնակազմի անդամների մարմինները չեն հայտնաբերվել։ 239 մարդ զոհված է համարվում ավիաաղետի հետևանքով։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի