ԵՄ ԱԳ նախարարները համաձայնել են շարունակել ռազմական օգնությունն Ուկրաինային

Լուրեր

14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
14.12.2025 | 12:28
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. ուժեղ քամիները հոսանքազրկումների պատճառ են դարձել
14.12.2025 | 11:41
Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասների մասին
14.12.2025 | 11:36
18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան
14.12.2025 | 11:32
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած
14.12.2025 | 11:03
Փաշինյանը պատարագի է մասնակցում Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել ռազմական աջակցությունն Ուկրաինային, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Նախարարները լայնորեն աջակցել են Ուկրաինային ռազմական օգնության նոր նախաձեռնությանը։ Մանրամասներն ու թվերը կորոշվեն և կքննարկվեն մարտի 6-ին կայանալիք արտահերթ եվրոպական գագաթնաժողովում։ Մենք պետք է Ուկրաինային դնենք ուժի դիրքում, որպեսզի նա կարողանա «ոչ» ասել վատ գործարքին»,- Կալլասի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս-Ուկրաինան»։

Ըստ հրապարակման՝ «վատ գործարք» ասելով՝ Կալլասը նկատի ունի ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև ձևավորված համաձայնությունը, որոնք ցանկանում են դադարեցնել մարտերը՝ բանակցություններին ԵՄ երկրների և հենց Ուկրաինայի կողմից նվազագույն մասնակցությամբ:

Այսօր The Times-ը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր են այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ միասնական ուղերձ հղել Սպիտակ տան ղեկավարին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի