Բրիտանիան ընդլայնել է ՌԴ-ի պատժամիջոցները. ցուցակում հայտնվել են նաև Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի, Հնդկաստանի և Չինաստանի ընկերությունները

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը 107 կետով։ Սա պատժամիջոցների ամենամեծ փաթեթն է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից ի վեր։ Այս մասին ասվում է բրիտանական կառավարության հաղորդագրության մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պատժամիջոցներն ուղղված են ռազմական մատակարարման շղթաներին, եկամուտներին, որոնք խթանում են պատերազմը և բիզնեսներին, որոնք օգուտ են բերում Կրեմլին։

Սահմանափակումներ են մտցվում ռուսական նավթ տեղափոխող ստվերային նավատորմի ևս 40 նավերի նկատմամբ։

Պատժամիջոցների են ենթարկվել հաստոցների, էլեկտրոնիկայի և երկակի նշանակության ապրանքների, այդ թվում՝ զենքի համակարգերում օգտագործվող միկրոպրոցեսորների արտադրողներն և մատակարարները: Պատժամիջոցների ենթարկված ձեռնարկությունները հիմնված են երրորդ երկրներում, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի երկրներում, Թուրքիայում, Թաիլանդում, Հնդկաստանում և Չինաստանում, որոնք «ռուսական բանակի համար կարևորագույն ապրանքների ամենամեծ մատակարարն են»:

Նշվում է, որ պատժամիջոցներ են սահմանվել նաև 14 «նոր կլեպտոկրատների» դեմ, որոնցից մի քանիսը գլխավորում են Ռուսաստանի տնտեսության ռազմավարական ոլորտները։ Նրանց թվում են «Նովապորտի» սեփականատեր Ռոման Տրոցեբկոն՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, գործարարներ Էդուարդ Խուդայնատովը, Միշել Լիտվակը, Ռոման և Գլեբ Տրոցենկոները, S7-ի սեփականատեր Վլադիսլավ Ֆիլևը, բանկիր Իգոր Կիմը, սենատոր Արսեն Կանոկովը, ինչպես նաև «Ցարգրադ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նատալյա Տյուրինան։

Պատժամիջոցների ցուցակում են նաև Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Նո Կվան Չխոլը և հյուսիսկորեացի այլ գեներալներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ: Բրիտանիայի իշխանությունները նրանց պատասխանատու են համարում ավելի քան 11,000 հյուսիսկորեացի զինվորականների Ռուսաստանում տեղակայելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի