Ով կհաղթի չավարտվող պատերազմում․ 3 տարի անց ավելի շատ հարցեր, քան պատասխաններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2025 | 17:50
ՀՀ-ն «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաներին միանալու վավերագրերն է հանձնել ավանդապահին
25.04.2025 | 17:40
Բաքուն դատապարտել է ՀՀ-ում և Ֆրանսիայում Ադրբեջանի դրոշի այրումը և պատասխանատվություն պահանջում
25.04.2025 | 17:32
Խնածախցին կընտրի ՔՊ-ին, ժամանակը կգա՝ կտեսնեք․ Կարեն Սարուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2025 | 17:31
Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը բացահայտվել է
25.04.2025 | 17:20
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ
25.04.2025 | 17:16
ԱԺ-ն Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով չի ստեղծի, ՔՊ-ն մերժեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2025 | 17:11
Թրամփը չի կարծում, որ Կիևը երբևէ կկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին
25.04.2025 | 17:08
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները այսօրվանից դադարեցված են․ ՀՀ ԱԺ
25.04.2025 | 16:58
Վաղուց Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է, Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի․ Ալիևը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
25.04.2025 | 16:51
Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
25.04.2025 | 16:44
Պուտինը և Թրամփի բանագնաց Ուիթկոֆը բանակցություններ են անցկացնում Կրեմլում
25.04.2025 | 16:40
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետներն աշխատանքային այց են կատարել Լոռու մարզի մի շարք հուշարձաններ
25.04.2025 | 16:28
2025 թ․ 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 409 միլիարդ 353  միլիոն դրամ
25.04.2025 | 16:24
Հայաստանում 2025-ի առաջին եռամսյակում աճ է գրանցվել շինարարության, առևտրի, ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներում
25.04.2025 | 16:20
Դատավորի լիազորությունը 5 ձայնով դադարեցնելը հակասահմանադրական է. ՍԴ որոշումը՝ Ա. Ստեփանյանի գործով
Բոլորը

Երեք տարի առաջ այս օրը Ռուսաստանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ․ Պուտինն այն պաշտոնապես անվանեց «հատուկ ռազմական գործողություն»։ Մինչ օրս Ռուսաստանում պատերազմ բառն անգամ օգտագործողները պատասխանատվության են ենթարկվում։

Ուկրաինա ներխուժումից երկու օր առաջ Ռուսաստանի նախագահը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանը հրթիռներ արձակեց ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների ուղղությամբ, ինչին հաջորդեցին ցամաքային գործողությունները։ Պուտինը, այսպես կոչված, «դենացիֆիկացիայի» կարգախոսով մտադիր էր շատ արագ հաջողության հասնել, բայց պատերազմը ձգվում է արդեն 3 տարի։

ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Սերգեյ Ռուդսկոյը օրերս հայտարարեց, որ 2024 թվականին իրենց վերահսկողության տակ են վերցրել գրեթե 4500 քառակուսի կիլոմետր տարածք։ Զելենսկին էլ հայտարարել է, որ պատերազմում զոհվել է շուրջ 45 հազար 100 ուկրաինացի զինվոր, վիրավորվել՝ 390 հազարը, մինչդեռ Ռուսաստանը կորցրել է 300-350 հազար զինվոր, վիրավորների առավելագույն թիվը 700 հազար է։

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն այս տարիների ընթացքում գերժամանակակից ռազմական տեխնիկա և սպառազինություն են մատակարարել Ուկրաինային, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Սակայն ԱՄՆ-ի նոր վարչակազմն այլ մոտեցում ունի ռուս-ուկրաինական հակամարտության հարցում։ Տարեսկզբին ԱՄՆ նախագահի պաշտոնը երկրորդ ժամկետով ստանձնած Դոնալդ Թրամփը հայտարարեց պատերազմը շուտափույթ կանգնեցնելու պլանների մասին։

Երկարատև ընդմիջումից հետո մեկ շաբաթ առաջ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցան ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններ՝ երկու տերությունների արտգործնախարարների գլխավորությամբ: Ուկրաինայի և ԵՄ-ի ներկայացուցիչները հանդիպմանը հրավիրված չէին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ չի ճանաչի որևէ պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել առանց Կիևի մասնակցության:

Ուկրաինական հակամարտությունը լուծելը հեշտ չի լինի, կողմերը ստիպված կլինեն զիջումների գնալ՝ բանակցություններից հետո ասել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցություններից հետո քննադատեց Ուկրաինային՝ հայտարարելով, որ հիասթափված է Կիևի արձագանքից։ Ավելին, Թրամփն իր մեկնաբանության մեջ փաստացի մեղադրեց Ուկրաինային հակամարտությունը սկսելու համար։ Նա հայտարարեց, թե  Զելենսկիի վարկանիշն «իջել է 4%-ի», և երկրին ընտրություններ են պետք։ Այս հայտարարությանը Զելենսկին արձագանքեց՝ մեջբերելով  վերջին հարցումների տվյալները, ըստ որոնց՝ ուկրաինացիների 57%-ը վստահում է իրեն։

Թրամփն ավելի հեռուն գնաց՝ Զելենսկիին անվանելով «բռնակալ առանց ընտրությունների» և  «հաջողակ կատակերգու»։ Նա առիթը բաց չթողեց քննադատելու նաև Բայդենի վարչակազմին ու Եվրոպային՝ պատերազմը չկանգնեցնելու համար: Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները 350 միլիարդ դոլար է ծախսել մի պատերազմի վրա, որը հնարավոր չէր հաղթել, իսկ միայն ԱՄՆ-ն այս պատերազմի ընթացքում 200 միլիարդ դոլար ավելի գումար է ծախսել, քան Եվրոպան։ Թրամփն այս աջակցության դիմաց Ուկրաինայից ակնկալում է հազվագյուտ մետաղական հանքավայրերի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն, ինչին Կիևը դեմ է արտահայտվում։

Վերջին մի քանի օրերին Կիևին աջակցող ցույցեր են տեղի ունեցել աշխարհի մի քանի հարյուր քաղաքներում։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երրորդ տարում եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ և Կանադայի վարչապետը ժամանել են Կիև՝ համերաշխություն հայտնելու Ուկրաինային և քննարկելու այդ երկրին աջակցությունը ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխության պայմաններում:

Զելենսկին երեկ հայտարարեց՝ պատրաստ է հեռանալ պետության ղեկավարի պաշտոնից, եթե դա նշանակում է խաղաղություն Ուկրաինայում կամ Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցություն։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ արձագանքեց՝ Մոսկվան կդադարեցնի Ուկրաինայում ռազմական գործողությունները միայն այն դեպքում, երբ բանակցությունների արդյունքը գոհացնի ռուսական կողմին։ Կրեմլը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին իր համար անընդունելի է, իսկ Զելենսկիին համարում է ոչ լեգիտիմ նախագահ։

Ստացվում է՝ կողմերը դեռևս պատրաստ չեն փոխադարձ ընդունելի զիջումների, և հայտնի չէ, թե դեռ որքան կշարունակվի ռուս-ուկրաինական պատերազմը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան