Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան դեմ չէ Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը

Լուրեր

10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Բոլորը

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը մնում է կենտրոնական խնդիր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Bloomberg-ին տված հարցազրույցում, փոխանցում է Turkiye Today-ը։

Ֆիդանը ներկայացրել է Թուրքիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության վերաբերյալ, նաև խոսել Թուրքիայի ավելի լայն տնտեսական ռազմավարության մասին։

«ՆԱՏՕ-ին անդամակցելու [Ուկրաինայի] ցանկությունը չի հակադրվի, բայց մենք պետք է շատ իրատես լինենք։ Ես վստահ չեմ՝ արդյո՞ք ԱՄՆ նախորդ վարչակազմը կողմ է եղել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ Ուստի, ես չեմ հավատում, որ այս հարցում նոր քաղաքականություն կա»,- ասել է Ֆիդանը։

Ըստ նրա՝ Ուկրաինայի հնարավոր անդամակցության վերաբերյալ քննարկումներ են անցկացվել եվրոպացի գործընկերների և ուկրաինացի դաշնակիցների հետ՝ ընդգծելով, որ Կիևը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին ոչ միայն որպես կարգավիճակի խորհրդանիշ, այլ նաև ապահովելու իր ազգային անվտանգությունը։

«Մենք ոչինչ չենք ասի նրանց, որոնք ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց մենք պետք է շատ իրատես լինենք։ Սա մեր նախագահի հայտարարած պաշտոնական դիրքորոշումն է»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ֆիդանը նաև բացատրել է, որ չնայած Եվրամիությանն անդամակցելու տասնամյակների անհաջող փորձերին՝ «Թուրքիան դեռևս ձգտում է միանալ BRICS երկրներին՝ որպես իր տնտեսության ամրապնդման ջանքերի մի մաս»: Նա հավելել է, որ Էրդողանը «ձգտում է մեծացնել Թուրքիայի տնտեսական դիվերսիֆիկացիան» և հիշեցրել, որ ԵՄ-ն «իրենց առաջին ընտրությունն է»։

Պաշտոնյան նաև նշել է, որ ԵՄ-ն արգելափակել է Թուրքիայի անդամակցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական չափանիշների հետ կապված խնդիրների պատճառով։ Չնայած Թուրքիան պաշտոնապես դիմել է BRICS-ին միանալու համար՝ այն մինչ այժմ ստացել է միայն «գործընկեր երկրի կարգավիճակ»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի