Շարունակում ենք մեր վճռական աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը․ Էրդողան

Էրդողանը դրոշի մոտ

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է ռուս-ուկրաինական շարունակվող պատերազմում «արդար և կայուն խաղաղության» իր կոչը՝ ընդգծելով, որ ցանկացած բանակցություն պետք է ապահովի երկու կողմերի հավասար և արդար ներկայացվածությունը։ Այս մասին Էրդողանը հայտարարել է Ղրիմի պլատֆորմի առաջնորդների չորրորդ գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, որտեղ նա վերահաստատել է Թուրքիայի շարունակական աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, փոխանցում է TRT Haber-ը։

«Այս տխուր օրը, երբ նշում ենք պատերազմի երրորդ տարելիցը, ուզում եմ հայտնել, որ մենք՝ որպես երկիր և ազգ, աջակցում ենք բարեկամ ուկրաինացի ժողովրդին։ Ես իմ ցավակցությունն եմ հայտնում ուկրաինացիների ընտանիքներին, որոնք  իրենց կյանքն են տվել՝ պաշտպանելով իրենց հողերը վերջին երեք տարիների ընթացքում»,- իր խոսքը այսպես է սկսել Էրդողանը։

Հիշեցնելով, որ Թուրքիան 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան, Էրդողանն ասել է. «Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք վճռականորեն աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»։

Նշելով, որ դիվանագիտության, երկխոսության և բանակցությունների վրա հիմնված մոտեցումները թափ են հավաքել, Թուրքիայի նախագահը հավելել է․ «Հուսով ենք, որ այս գործընթացը կդառնա հակամարտությունների դադարեցման և կայուն խաղաղության հաստատման սկիզբը։ Հենց սկզբից պնդել ենք, որ արդար և կայուն խաղաղության ճանապարհը կարող է բացվել միայն այն հավասարման միջոցով, որտեղ պատերազմի երկու կողմերն էլ ներկայացված են հավասարապես և արդարացիորեն»։

Էրդողանը նաև ընդգծել է իր վերջին քննարկումները նախագահ Զելենսկիի հետ Ուկրաինայի ղեկավարի՝ Անկարա կատարած այցի ժամանակ, որի ընթացքում քննարկվել է Թուրքիայի դերը որպես միջնորդ և ապագա բանակցությունների պոտենցիալ հյուրընկալող։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի