Ուկրաինան մերժել է 500 մլրդ դոլարի բնական ռեսուրսներ փոխանցելու ԱՄՆ պահանջը․ Bloomberg

Լուրեր

10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան 
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Բոլորը

Ուկրաինայի իշխանությունները մերժել են ԱՄՆ վարչակազմի նոր առաջարկը, որի համաձայն՝ Վաշինգտոնին պետք է փոխանցվեր 500 միլիարդ դոլարի բնական ռեսուրսներ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ուկրաինացի անանուն պաշտոնյայի։

Ամերիկյան The New York Times պարբերականը գրել էր, որ համաձայն նոր առաջարկի՝ Ուկրաինայի ռեսուրսներից ստացված եկամուտները պետք է ուղղվեին հատուկ հիմնադրամ, որի ամբողջական վերահսկողությունն ԱՄՆ-ինն է։ Կիևին առաջարկվել է կատարելու ներդրումներ այդ հիմնադրամում, մինչև այն հասնի 500 միլիարդ դոլարի՝ այն գումարին, որը, ըստ տեղեկությունների, Դոնալդ Թրամփը պահանջում է ամերիկյան աջակցության դիմաց։

Ուկրաինացի պաշտոնյանը Bloomberg-ի հետ զրույցում ընդգծել է, որ Կիևը դեմ է Վաշինգտոնի պահանջներին։ Նրա խոսքով՝ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացած աջակցությունն գնահատում է 90 միլիարդ դոլար։ Մյուս կարևոր խնդիրը, ըստ աղբյուրի, ԱՄՆ-ի կողմից ապագա ռազմական և ֆինանսական աջակցության երաշխիքների բացակայությունն է։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ Կիևի և Վաշինգտոնի տվյալները չեն համընկնում։ Նրա խոսքով՝ պատերազմի արժեքը Ուկրաինայի համար կազմել է 320 միլիարդ դոլար, որից 120 միլիարդը՝ Ուկրաինայի քաղաքացիների, 200 միլիարդը՝ ԱՄՆ-ի և եվրոպական դաշնակիցների աջակցությամբ։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 67 միլիարդ դոլարի զենք և 31,5 միլիարդ՝ ուղիղ ֆինանսական աջակցություն։

Դոնալդ Թրամփը, իր հերթին, հայտարարել է, որ մտադիր է վերադարձնել Ուկրաինային տրամադրված «միլիարդավոր դոլարները»։ «Ես ուզում եմ, որ նրանք մեզ ինչ-որ բան տան այն գումարների դիմաց, որոնք մենք ներդրել ենք։ Դրա համար մենք պահանջում ենք հազվագյուտ մետաղներ, նավթ՝ հնարավոր ամեն ինչ»,- ասել է ԱՄՆ  նախագահը։