Ռուս պաշտոնյան ԱՄՆ-ում Թրամփի դեմ բողոքի ցույցերը գունավոր հեղափոխություն կազմակերպելու փորձ է անվանել

Լուրեր

09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության Ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՈՒՆՀ) ղեկավար և օտարերկրյա երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը X սոցիալական ցանցի իր էջում արված գրառմամբ կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ում Hands Off «Ձեռքերդ հեռու» կարգախոսով ցույցերը կարող են գունավոր հեղափոխություն կազմակերպելու խորքային փորձ լինել․ գրում է ՌԻԱ Նովստին։

«Երբ Hands Off բողոքի ցույցերն այդքան լավ են կազմակերպված, հարց է առաջանում՝ արդյոք խորքային պետությունը չի՞ կիրառում իր գունավոր հեղափոխության մարտավարությունը դրսում, որպեսզի փորձի նման բան տանն էլ անել»,- գրել է Դմիտրիևը։

Factor.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի դեմ, այսպես կոչված, Hands Off՝ «Ձեռքերդ հեռու» կարգախոսով ցույցեր են անցկացվել ԱՄՆ բոլոր 50 նահանգների ավելի քան 1200 վայրերում։

 

The Guardian-ն ավելի վաղ հայտնել էր, որ Hands Off ցույցեր են տեղի ունեցել  նաև Լոնդոնում, Բեռլինում և Փարիզում: Լոնդոնում ցուցարարները պաստառներ են պահել «Ատելություն չկա MAGA-ում» (MAGA- Make America Great Again -ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  կարգախոսը՝ «Դարձնենք Ամերիկան ​​կրկին մեծ»-խմբ)», «Թրամփի տեղն աղբարկղում է» կարգախոսներով։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի