Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմում Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու փորձը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի իշխանությունների՝ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի ունեցվածքը բռնագրավելու փորձը, ընդգծելով, որ դա կրոնական ազատության խախտում է և սպառնում է Երուսաղեմի քրիստոնեական համայնքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Ջերի Փիլան իր հայտարարության մեջ նշել է, որ այս քայլը վտանգավոր նախադեպ է ստեղծում։

«Դատապարտում ենք այս գործողությունը որպես կրոնական ազատության դեմ աղաղակող ոտնձգություն և Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոյի անհանգստացնող խախտում», – նշված է հայտարարության մեջ։

Փիլայը շեշտել է, որ Հայոց պատրիարքարանը դարեր շարունակ քրիստոնեական այլ հաստատությունների հետ միասին պահպանել է Սուրբ Երկրի ժառանգությունը, ծառայելով որպես հավատքի և արդարության փարոս։ Նա ընդգծել է, որ պատրիարքարանի դեմ իրականացվող հարկադրական միջոցները ոչ միայն իրավական և բարոյական ծաղրանք են, այլ նաև վտանգավոր նախադեպ, որը սպառնում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական հաստատություններին։

«Այս անխոհեմ գործողությունը քրիստոնեական համայնքների դեմ ուղղված ճնշումների, հողային վեճերի և ահաբեկման լայնածավալ գործողությունների մի մասն է, որոնք ԵՀԽ-ն բազմիցս դատապարտել է»,-նշել է Փիլայը։

Խորհուրդը կոչ է անում Իսրայելի կառավարությանը անհապաղ սառեցնել օտարման ընթացակարգերը և պահպանել Երուսաղեմի միջազգայնորեն ճանաչված ստատուս քվոն։

ԵՀԽ-ի գլխավոր քարտուղարը նաև միջազգային հանրությանը, կրոնական և քաղաքական առաջնորդներին հորդորել է վճռական քայլեր ձեռնարկել՝ քրիստոնեական համայնքների իրավունքների պաշտպանության և Սուրբ Երկիրը որպես խաղաղության և համակեցության վայր պահպանելու համար։Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը ահազանգել է, որ Իսրայելի իշխանությունները փորձում են խլել Հայոց եկեղեցուն պատկանող ունեցվածքը։Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագանձել դարեր շարունակ Հայ առաքելական եկեղեցու թեմին պատկանող գույքը և աճուրդի հանել այն՝ իբրև թե 1994 թվականից ի վեր գոյացած համայնքային պարտքերի դիմաց։