Թուրքիայում վերջին 7 ամսում բանտարկյալների թիվն ավելացել է մոտ 50 հազարով

Լուրեր

22.06.2026 | 04:06
ԱԱ-2026. Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
Բոլորը

Թուրքիայի բանտարկյալների թիվը յոթ ամսվա ընթացքում աճել է ավելի քան 50,000-ով, և գերբնակեցումը շարունակում է աճել, մինչ քննադատները ճգնաժամը կապում են կառավարության կողմից ղեկավարվող զանգվածային ձերբակալությունների հետ, գրում է Stockholm Center for Freedom-ը։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի օրոք բանտարկյալների թիվն անշեղորեն աճել է։ 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ թուրքական բանտերում կար 342,526 բանտարկյալ։ Այդ ընթացքում բանտի ընդհանուր հզորությունը կազմում էր 295,328 մարդ։ 2025 թվականի փետրվարի 3-ին այդ թիվը հասել է 392,456-ի։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ բանտարկյալների թիվը կազմում է 371,435 տղամարդ, 17,131 կին և 3,890 անչափահաս։ Բանտարկյալների թվում են շուրջ 25,000 բուհերի շրջանավարտներ, 1,841 անձ՝ մագիստրոսի, իսկ 286-ը՝ դոկտորական կոչումով։

Թուրքիան ներկայում ունի 395 գործող բանտեր։ Ի պատասխան գերբնակեցման՝ Թուրքիայի Արդարադատության նախարարությունը հայտարարել է մինչև 2027 թվականը տարբեր նահանգներում 11 նոր բանտեր կառուցելու ծրագրերի մասին: Կառավարությունը 2025 թվականին այդ ծրագրերի համար հատկացրել է 1,2 միլիարդ թուրքական լիրա (39 միլիոն դոլար), ընդ որում, ակնկալվում է, որ մինչև դրանց ավարտը ընդհանուր արժեքը կկազմի 23,5 միլիարդ լիրա (767 միլիոն դոլար):

Թուրքիայի բանտերի գերբնակեցումը 2005 թվականից ի վեր աճող խնդիր է, և բանտարկյալների թիվը տարեկան ավելանում է: Իրավիճակն է՛լ ավելի է վատթարացել COVID-19 համաճարակի ժամանակ։ Թուրքիայի խորհրդարանը վաղաժամկետ պայմանական վաղաժամկետ ազատման մասին օրենք է ընդունել 2020 թվականի ապրիլին, որի նպատակն է նվազեցնել երկրի գերբնակեցված բանտերում կալանավորների թիվը:

Գերբնակեցումը հանգեցրել է սարսափելի պայմանների բազմաթիվ բանտերում, այդ թվում՝ բժշկական օգնության անբավարար հասանելիության, սահմանափակ բնակելի տարածքի և անբավարար սանիտարական պայմանների: Իրավապաշտպանները զգուշացնում են, որ այս պայմանները մեծացնում են հիվանդությունների բռնկման, հոգեկան առողջության ճգնաժամերի և մարդու իրավունքների ոտնահարման վտանգը, հատկապես խոցելի խմբերի համար, ինչպիսիք են կանայք, երեխաները և քաղբանտարկյալները:

Իրավապաշտպանները Թուրքիայի բանտերի գերբնակեցվածությունը կապում են 2016-ի հեղաշրջման փորձից հետո զանգվածային ձերբակալությունների հետ, որոնց արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ բանտարկվել են ահաբեկչության մեղադրանքով: Բազմաթիվ միջազգային դիտորդներ, այդ թվում՝ Amnesty International-ը և Human Rights Watch-ը, մեղադրել են Թուրքիային այլակարծությունը լռեցնելու և ազատ արտահայտվելու սահմանափակման մեջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի