Կրեմլը հերքում է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններում ՌԴ-ն չի բարձրացրել Արևելյան Եվրոպայից ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների դուրսբերման հարցը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրեմլը հերքել է արևմտյան լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները, որ Էր Ռիադում ռուս-ամերիկյան վերջին բանակցությունների ժամանակ Մոսկվան բարձրացրել է Արևելյան Եվրոպայից ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները դուրս բերելու հարցը, գրում է Ինտերֆաքսը։

«Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը։ Մեր դիրքորոշումն այն մասին, որ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների՝ մի քանի ալիքներով դեպի մեր սահմաններ առաջխաղացումը, մեզ մտահոգության տեղիք է տալիս, բոլորին քաջ հայտնի է, ոչ մեկի համար գաղտնիք չէ»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Բացի այդ՝ լրագրողները Պեսկովին խնդրել են մեկնաբանել այն թեզը, թե ԱՄՆ վարչակազմը դարձել է «ռուսամետ և հակաուկրաինական»։

«Ես կարծում եմ, որ դա սխալ տպավորություն է»,- պատասխանել է նա։

Կրեմլի խոսնակը նշել է, թե, իբր, Կիևը «բացառում է խաղաղ բանակցությունների հնարավորությունը և չի ցանկանում զբաղվել խաղաղության կառուցմամբ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի