ԵԽ պատգամավորը հայտնել է, որ Թրամփը երեք շաբաթ ժամանակ է տվել ԵՄ-ին՝ Ուկրաինայի կապիտուլյացիայի շուրջ համաձայնության գալու համար

Լուրեր

17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
17.07.2026 | 22:56
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
17.07.2026 | 22:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
17.07.2026 | 22:33
Հիմնանորոգվել է Սևան- Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ գյուղ մտնող ճանապարհը
17.07.2026 | 22:24
COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացվել են դիվանագիտական առաքելություններին
17.07.2026 | 22:22
Մեկ հարթակ, տասնյակ ընկերություններ․ eLogi Fest 26-ը բացում է լոգիստիկ նոր հնարավորություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 22:13
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
17.07.2026 | 22:00
Ո՞վ է իրականում Կոնստանտին Սոկոլովը, որ ղեկավարելու է TRIPP+ զարգացման հիմնադրամը
17.07.2026 | 21:50
Ադրբեջանը վերսկսում է ուղիղ չվերթները դեպի ՌԴ, որոնք դադարեցվել էին AZAL-ի ինքնաթիռի կործանումից հետո
17.07.2026 | 21:39
Առաջին անգամ հայկական բոլոր ակումբները հաղթահարել են եվրագավաթների որակավորման առաջին փուլը
17.07.2026 | 21:26
«Ոդիսևս» նոր հեռուստասերիալի նկարահանումները Հայաստանում և Հունաստանում կմեկնարկեն 2027 թվականի սկզբին
17.07.2026 | 21:14
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
17.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Իսպանիա vs Արգենտինա․ Ֆուտբոլային մեծ բախում՝ Աշխարհի չեմպիոնի գավաթի համար․ ո՞ր թիմը կհաղթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոպային երեք շաբաթ ժամանակ է տվել՝ ստորագրելու Ուկրաինայի «կապիտուլացիայի» պայմանները, պնդում է Եվրախորհրդարանի ֆինն պատգամավոր Միկա Ալտոլան X-ում արված գրառման մեջ։

«Միացյալ Նահանգները մեզ երեք շաբաթ ժամանակ է տվել՝ համաձայնեցնելու Ուկրաինայի կապիտուլյացիայի պայմանները, եթե ոչ, ապա ԱՄՆ-ը կլքի Եվրոպան»,- ասվում է գրառման մեջ։

Նա իր պնդումների հետ կապված ոչ մի ապացույց չի ներկայացրել։

Իր հերթին, NBC News-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում է, որ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ուկրաինացի պաշտոնյաներին փակ հանդիպման ժամանակ ասել է, որ Վաշինգտոնը կարող է զգալիորեն կրճատել իր զորքերի ներկայությունը Եվրոպայում: Տեղեկությունը հիմնված է Թրամփի վարչակազմի և Ուկրաինայի կառավարության միջև մասնավոր քննարկումներից լավատեղյակ աղբյուրների վրա:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի