Բալթիկ ծովում վնասվել է Ֆինլանդիան և Գերմանիան կապող մալուխը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեդիայի առափնյա պահպանությունը հայտնել է Բալթիկ ծովում մալուխի նոր խզման մասին, հաղորդում են ֆիննական Yle և շվեդական TV4 հեռուստաալիքները:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Գոթլանդ կղզու ափերի մոտ (Շվեդիա), վնասվել է Ֆինլանդիան և Գերմանիան կապող C-Lion 1 մալուխը։

Ըստ Շվեդիայի առափնյա պահպանության ծառայության՝ դեռևս պարզ չէ, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել մալուխի խզումը, սակայն շվեդական իշխանությունները միջադեպի մասին տեղեկացել են հինգշաբթի՝ փետրվարի 20-ին։ Շվեդիայի դատախազությունը միջադեպի հետաքննություն է սկսել։

Վերջին ամիսներին Բալթիկ ծովում մալուխների վնասման դեպքեր բավականհաճախ են տեղի ունենում։ 2024 թվականի նոյեմբերի կեսերին հայտնի էր դարձեր, որ Ֆինլանդիայի և Գերմանիայի, Շվեդիայի և Լիտվայի միջև Բալթիկ ծովում վնասվել են ստորջրյա հեռահաղորդակցության մալուխները։

2025 թվականի հունվարի վերջին վնասվել էր Լատվիայի և Շվեդիայի միջև օպտիկամանրաթելային մալուխը, որն անցնում է Բալթիկ ծովի հատակով։ Շվեդիայի դատախազությունն այն ժամանակ ևս հայտարարել էր, որ հետաքննություն է սկսել հնարավոր դիվերսիաների վերաբերյալ։ Նշվել էր, որ մալուխի վնասման պատճառով կալանվել է նավ։ Ենթադրություններ կային, որ տարածքում գտնվող ռուսական «ստվերային նավատորմի» նավերը ներգրավված են դրանում, սակայն պաշտոնական մեղադրանք չէր առաջադրվել։ Շվեդիայի դատախազությունը հանգել էր եզրակացության, որ վնասման պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի