ՌԴ-ի և ԱՄՆ-ի պաշտոնյաները վերջին ամիսներին ոչ պաշտոնական հանդիպումներ են անցկացրել Շվեյցարիայում․ Reuters

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները վերջին ամիսներին մի քանի անգամ հանդիպել են Շվեյցարիայում՝ ուկրաինական պատերազմի վերաբերյալ ոչ պաշտոնական քննարկումների համար, այդ թվում՝ անցյալ շաբաթ։ Այս մասին Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ երեք աղբյուրներ։

Նրանք բանակցությունները նկարագրել են որպես կողմնակի ուղի, որի որոշ շփումներ տեղի են ունեցել անցումային շրջանում՝ նոյեմբերի 5-ին նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:

Թեև ներկաներն ունեցել են դիվանագիտական ​​և անվտանգության ոլորտի փորձ, նրանք պետական ​​պաշտոնյաներ չեն եղել։ Հստակ չէ՝ արդյո՞ք նրանք ուղարկվել են իրենց կառավարությունների կողմից, ասել են աղբյուրներից երկուսը: Նրանք հրաժարվել են նշել ներկաների ինքնությունը:

Մեկ այլ զրույցակից էլ ասել է, որ Թրամփի առնվազն փոքր թվով խորհրդականներ տեղյակ են եղել այդ հանդիպումների մասին։ Շատ այլ մանրամասներ մնում են անորոշ, այդ թվում՝ հանդիպումների օրակարգերը, ուկրաինացիների ներկայությունը և հանդիպումների մեկնարկի ժամը։ Սակայն նախկինում չբացահայտված հանդիպումներն ընդգծում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի կուլիսային ջանքերը Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ուղիներ փնտրելու համար, չնայած Թրամփի նախորդի՝ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք պաշտոնական շփումների գրեթե սառեցմանը:

Աղբյուրներից մեկը Շվեյցարիայի բանակցությունները նկարագրել է որպես «Track Two»՝ «երկրորդ թրեքի» քննարկումներ․ դիվանագիտական ​​եզրույթ ոչ պաշտոնական երկխոսության համար, որն ուղղված է հաղորդակցության բարելավմանը և գաղափարների փոխանակմանը, այլ ոչ թե կոնկրետ առաջարկների մշակմանը:

Աղբյուրներից երկուսն ասել են նաև, որ առնվազն մեկ հանդիպում տեղի է ունեցել Ժնևում անցյալ շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը, Ուկրաինայի կառավարությունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չեն պատասխանել լրատվամիջոցի մեկնաբանությունների խնդրանքներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի