ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի նոր տարբերակը․ Axios

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ԱՄՆ վարչակազմը Կիև է ուղարկել Ուկրաինայում օգտակար հանածոների մասին համաձայնագրի «բարելավված» տարբերակը։ Նախագահ Վլադիմիր Զելենսկիի խորհրդականները խորհուրդ են տվել համաձայնել առաջարկին, հայտնում է Axios-ը։

Պարբերականի աղբյուրները պնդում են, որ «գործարքն այժմ ավելի հավանական է թվում»։ Զրուցակիցներից մեկի խոսքով՝ փաստաթուղթը «ներառում է զգալի բարելավումներ» և «համապատասխանում է Ուկրաինայի օրենսդրությանը»։ Այժմ համաձայնագիրը «հաշվի է առնում Զելենսկիի որոշ մտահոգություններ»։ Մասնավորապես, դրանից հանվել է մի կետ, որը գործարքը կենթարկեր Նյու Յորքի դատարանի իրավասությանը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նշվում է, որ Զելենսկիի խորհրդականներից մի քանիսը նրան խորհուրդ են տվել ստորագրել նորացված փաստաթուղթը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «նոր կոնֆլիկտներից խուսափելու» և Ուկրաինային իր աջակցությունը հիմնավորելու հնարավորություն տալու համար։

Ուկրաինական հազվագյուտ հողային մետաղների համատեղ մշակման առաջարկը հնչեցրել է անձամբ Վլադիմիր Զելենսկին 2024 թվականի հոկտեմբերին։ ԱՄՆ-ը երկու անգամ փորձել է համաձայնագրի նախագիծ ներկայացնել Ուկրաինային՝ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ Կիև կատարած այցի ժամանակ և Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում:

Ենթադրվում էր, որ Վաշինգտոնը կստանա Կիևի կողմից իր հողային ռեսուրսների զարգացումից եկամտի 50%-ը, ինչպես նաև այդ զարգացումների համար երրորդ անձանց տրված լիցենզիաների 50%-ը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի