Factor TV-ի հրապարակումից հետո Ավինյանը վերականգնել է «Տարոնի գլխավորությամբ վերցնում են բահերը (լապատկա) ու հայդե փողոցներով ձյուն մաքրելու» գրառումը

Լուրեր

06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որ քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջից հեռացրել էր 2016 թվականի այն գրառումը, որում այդ ժամանակվա քաղաքապետարանի անձնակազմին՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, հորդորում էր վերցնել բահերն ու Երևանի փողոցներից մաքրել ձյունը, վերականգնել է։ Ավինյանը գրառումը վերահրապարակել է Factor TV-ի  հրապարակումից հետո։

Որ գրառումը հեռացրել էր էջից, Factor TV-ն պարզել էր նրա էջի «հրապարակման ֆիլտրեր» գործիքի միջոցով, որը թույլ է տալիս ֆիլտրել կամ սահմանափակել հրապարակումները՝ ըստ որոշակի չափանիշների։

Ավինյանն այդ գրառումն արել է 2016 թվականի դեկտեմբերի 26-ին, երբ ինքն ակտիվիստ էր, իսկ ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը՝ Երևանի քաղաքապետ։

«Եթե ձյուն մաքրելու տեխնիկա չկա, լուծումը հետևյալն ա. քաղաքապետարանի անձնակազմը, Տարոնի գլխավորությամբ, վերցնում են բահերը (լապատկա) ու հայդե փողոցներով ձյուն մաքրելու։ #ԺողովրդիԾառա»,- գրել էր ակտիվիստ Տիգրան Ավինյանը։

Ավինյանի ֆեյսբուքյան էջի վիդեո-սքրինշոթը՝  այստեղ։

Արփի Հակոբյան