Դոնալդ Թրամփը հայտարարել է Ուկրաինային տրամադրվող ամերիկյան օգնության աուդիտի մասին

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել հետաքննել, թե կոնկրետ ինչ նպատակների համար է օգտագործվել Վաշինգտոնի կողմից Կիևին որպես ֆինանսական օգնություն հատկացված գումարը Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատերազմի ժամանակ։ Բացի այդ, նա կրկնել է իր հայտարարությունն Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Հիանալի է ասել, գիտեք՝ մենք չենք կարող ընտրություններ անցկացնել։ Բայց ժամանակն է անցկացնել ընտրություններ, ճիշտ այնպես, ինչպես ժամանակն է պարզել, թե ինչ եղավ այդ գումարների հետ: Որովհետև նա [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին] հայտարարություն է արել, թե չգիտի՝ որտեղ է փողի կեսը, կամ նման բան»,- հայտարարել է Թրամփը:

Միաժամանակ, մի շարք հեղինակավոր արևմտյան լրատվամիջոցներ, ներառյալ՝ բրիտանական The Guardian պարբերականն ու ամերիկյան CNN հեռուստաալիքը, հրապարակում են փաստերի ստուգման զեկույցներ, որոնք կոչված են ցույց տալ Կիևի կողմից ֆինանսական օգնության չարաշահման վերաբերյալ Թրամփի մեղադրանքների անհիմն լինելը:

Ուկրաինայի կողմից ամերիկյան միջոցների ծախսման վերաբերյալ Թրամփի մեկնաբանությունը կապված է Վլադիմիր Զելենսկիի հետ փետրվարի 2-ին AP գործակալության հրապարակած հարցազրույցի հետ։ Այն ժամանակ Ուկրաինայի ղեկավարն ասել էր, որ ԱՄՆ-ի քաղաքական գործիչներից լսել է, որ ամերիկացիներն «Ուկրաինային 177 միլիարդ դոլարի օգնություն են տվել»։

«Ես չգիտեմ, թե որտեղ է այս ամբողջ գումարը, միգուցե, իսկապես թղթի վրա է, միգուցե, հարյուրավոր տարբեր ծրագրեր կան, մենք չենք վիճում, մենք շնորհակալ ենք ամեն ինչի համար: Բայց որպես նախագահ՝ ասում եմ՝ ստացել ենք, ես արձանագրում եմ սա, ավելի քան 70 միլիարդ, և սա մեծ օգնություն է, բայց դա 200 միլիարդ չէ»,- հայտարարել էր Զելենսկին:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի