Ադրբեջանի իշխանամերձ լրատվամիջոցները զանգվածային հաքերային հարձակման են ենթարկվել

Լուրեր

08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում իշխանամերձ մի շարք լրատվամիջոցներ հաքերային հարձակման են ենթարկվել, դրանց կայքերի աշխատանքը խափանվել է։

Խոսքը «Global Media Group»-ին պատկանող բազմաթիվ լրատվամիջոցների մասին է, որոնց թվում են «Report.Az»-ը, «Oxu.Az»-ը, «Media.Az»-ը, «Baku.ws»-ը, «Caliber.Az»-ը և «Baku TV»-ն։

Նշվում է, որ, օրինակ, Report.az-ի կայքում բացվում է Ղուրանից մի հատված ու պատկեր, որում շիական «Հուսեյնիստներ» շարժման նշանն է։ Այն, ըստ ադրբեջանական  լրատվամիջոցների, կապված է Իրանի հետ։

Հավելեք, որ «Global Media Group»-ը կառավարամետ մեդիա հոլդինգ է, որը գործում է 2017 թվականից և վերահսկվում է Ադրբեջանի կառավարության կողմից։ Ընկերությունների խումբը ներառում է հեռուստաալիքներ, լրատվական գործակալություններ, թերթեր և այլ ընկերություններ, որոնք գործում են Ադրբեջանում և արտերկրում։

Կիբերհարձակումների հետ հապված մեդիա հոլդինգը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ շտապ միջոցներ են ձեռնարկվում զանգվածային կիբերհարձակումների փորձերը կանխելու համար։ Ներկայում մասնագետներն աշխատում են կայքերի վերականգնման ուղղությամբ։

«Ցանկանում ենք ընդգծել, որ սա սովորական DDoS հարձակում չէ, այլ պրոֆեսիոնալ բարդ կիբերհարձակում։ Միաժամանակ, այս բոլոր հարձակումների մասին հաղորդվել է իրավասու մարմիններին։ Աշխատանքներ են տարվում խնդրի լուծման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի