Թել Ավիվը ձգտում է Ադրբեջանին ներգրավել Թրամփի տարածաշրջանային ծրագրերում և Իսրայելի շահերում. The Jerusalem Post-ի անդրադարձը

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ օգնական Հիքմեթ Հաջիևի Երուսաղեմում ծավալուն բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, ինչը պաշտոնյաները նկարագրել են որպես պոտենցիալ «խաղ փոխող պահ» տարածաշրջանային քաղաքականության մեջ, գրում է The Jerusalem Post-ը։

Բարձր մակարդակի հանդիպումը, որը տեղի է ունենում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Նեթանյահուի ռազմավարական երկխոսությունից ընդամենը 48 ժամ անց, ըստ քննարկումներին ծանոթ դիվանագիտական ​​աղբյուրների, ազդարարում է Աբրահամի համաձայնագրերի շրջանակում Ադրբեջանի հնարավոր ընդգրկման աճող թափը:

«Ադրբեջանը երեք տասնամյակ եղել է Իսրայելի ամենահուսալի գործընկերներից մեկը մահմեդական աշխարհում։ Դրա ռազմավարական նշանակությունը տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության համար չի կարելի գերագնահատել»,- The Jerusalem Post-ին ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան։

Լրատվամիջոցը նշում է, թե Ատլանտյան խորհուրդը, որն ամերիկյան հայտնի վերլուծական կենտրոն է, վերջերս ընդգծել է, որ «Վաշինգտոնը պետք է դասեր քաղի Ադրբեջանի հետ Իսրայելի դիվանագիտական ​​և անվտանգության համագործակցությունից՝ Բաքվի հետ սեփական կապերն ամրապնդելու համար»:

«Բացի Իրանի դեմ պատնեշ լինելուց՝ Ադրբեջանի հետ սերտ հարաբերությունները կարող են օգնել ԱՄՆ-ին ավելի ամուր դիրքեր գրավել Կենտրոնական Ասիայի երկրների շրջանում, որոնց հետ Ադրբեջանն ավելի ամուր հարաբերություններ է զարգացնում: Դա հատկապես կարևոր կլինի Միացյալ Նահանգների համար, քանի որ Կենտրոնական Ասիան հարուստ է օգտակար հանածոներով և էներգիայով, այնտեղ է գտնվում Միջին միջանցքը, որն Ասիայից Եվրոպա առևտրային ճանապարհ է, որը շրջանցում է ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Իրանը»,- ասվում է հրապարակման մեջ:

The Jerusalem Post-ը գրում է, որ նույն օրը, երբ Ադրբեջանի նախագահի օգնականը ժամանել է  Երուսաղեմ, «Բեգին-Սադաթ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է հատուկ հեռանկարային զեկույց՝ «Ինչպես արդյունավետորեն ներգրավել Ադրբեջանին Թրամփի տարածաշրջանային ծրագրերում և Իսրայելի շահերում. գործնական առաջարկություններ» վերտառությամբ։ Այն մատնանշում է, որ Իսրայելը և ԱՄՆ-ի իսրայելամետ ուժերը պետք է ակտիվորեն հանդես գան ամերիկա-իսրայելական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման, ներդրումների և տեխնոլոգիական գործընկերություններում Ադրբեջանի ներգրավման օգտին:

Իսրայելն արդեն խրախուսում է Մարոկկոյի համար եռակողմ գործընկերության մոդելը, որում ներգրավված են ամերիկյան ընկերությունները, և նախատեսում է այս մոտեցումը տարածել նաև Ծոցի սուննի միապետությունների և Միացյալ Նահանգների վրա պաշտպանության, արհեստական բանականության և կիբերանվտանգության ոլորտում՝ որպես Աբրահամի համաձայնագրերի ընդլայնման մաս: Նշվում է, որ Ադրբեջանի մասնակցությունը նման նախաձեռնություններին կուժեղացնի Իսրայելի տարածաշրջանային գործընկերության մուսուլմանական բաղադրիչը։ Ավելին, այն լիովին համապատասխանում է Թրամփի վարչակազմի ռազմավարությանը։

Փաստաթղթում նշվում է մի էական խոչընդոտ՝ 907 ուղղումը, օրենսդրական փոփոխություն, որը սահմանափակում է ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանին 1992 թվականից ի վեր:

«Որպեսզի ԱՄՆ-ը և Իսրայելը լիովին օգտագործեն Ադրբեջանի առավելությունները «Մեծ Մերձավոր Արևելքի» նոր ճարտարապետության շրջանակում, այս ֆորմալ խոչընդոտները պետք է վերացվեն»,- ասվում է զեկույցում։

Փորձագետները նշում են, որ Ադրբեջանի՝ որպես մահմեդական մեծամասնություն ունեցող երկրի եզակի դիրքը և Իսրայելի հետ երկարաժամկետ ռազմավարական կապերը նրան գրավիչ գործընկեր են դարձնում Աբրահամի համաձայնագրերը Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի մուսուլմանական երկրներում ընդլայնելու համար։ Ադրբեջանի արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարությունների մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ տարիներ շարունակ ակտիվորեն ներգրավված են Իսրայելի հետ երկկողմ հարաբերություններում և կարող են ծառայել որպես խորհրդատուներ «The Friedman Center for Peace Through Strength»-ի և «Abraham Fund»-ի համար, քանի որ համաձայնագրերն ընդլայնվում են:

Ըստ լրատվամիջոցի՝ Հաջիևի այցի ժամկետը համընկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ամերիկա-իսրայելական նորացված համակարգման հետ, ինչն ընդգծում է Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը։

«Ե՛վ Իսրայելը, և՛ Ադրբեջանը դիտարկում են իրանական ռեժիմը որպես գոյաբանական սպառնալիք՝ իրենց համագործակցությունն անվտանգության ոլորտում հատկապես կարևորելով ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում: Քանի որ Թրամփի վարչակազմը ձգտում է վերափոխել տարածաշրջանային դաշինքները, Ադրբեջանի դերը «Մեծ Մերձավոր Արևելքում» Իսրայելի ինտեգրմանը նպաստելու հարցում կարող է վճռորոշ լինել, հատկապես՝ այլ մահմեդական ազգերի հետ անվտանգության և տնտեսական համագործակցության ընդլայնման գործում»,- ասվում է հրապարակման մեջ։

Հավելենք, որ Աբրահամի համաձայնագրերը մի շարք պայմանագրեր են Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, որոնք ստորագրվել են 2020-2021 թվականներին ԱՄՆ-ի միջնորդությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի