Գյումրիում ակնաբուժական կենտրոն բացվեց

Լուրեր

16.12.2025 | 16:05
Մայր Աթոռի արձագանքը՝ պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելուն
16.12.2025 | 16:01
Քրեական վարույթ է հարուցվել 37-ամյա տղամարդու կողմից հոր ու մոր սպանության դեպքով
16.12.2025 | 15:52
Ռոբերտ Արզումանյանը` ժյուրիի կազմում․ The Guardian-ն ընտրում է տարվա լավագույն ֆուտբոլիստներին
16.12.2025 | 15:45
Աբովյանի եկեղեցու հետնամասում զենք-զինամթերք է հայտնաբերվել
16.12.2025 | 15:36
Ճամբարակի համայնքապետին պատկանող ինքնակամ շինությունը պետք է քանդվի․ Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել
16.12.2025 | 15:22
Եվրոպայի առաջնորդները խոստանում են բազմազգ ուժեր ստեղծել Ուկրաինայի համար
16.12.2025 | 15:10
ՀՀ ՊՆ-ն ԵՄ-ից 20 մլն եվրո կստանա // Թրամփը BBC-ից 5 մլրդ դոլար է պահանջում․ ԼՈՒՐԵՐ
16.12.2025 | 15:06
Դատավորներին 40 հզր դոլար՝ բարենպաստ դատական ակտի համար․ փաստաբան Արմեն Օհանյանի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան
16.12.2025 | 14:54
Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան, ԱՄՆ-ն ու Եվրոպան Բեռլինում համաձայնության են եկել անվտանգության երաշխիքների շուրջ
16.12.2025 | 14:46
Ակադեմիական քաղաքի զարգացման նոր հայեցակարգ կընդունվի, 2 տարի առաջ ընդունվածն ուժը կորցրած կճանաչվի
16.12.2025 | 14:35
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Ճամբարակում մասնակցել է «Վորքաութ» մարզահրապարակի բացմանը 
16.12.2025 | 14:24
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր
16.12.2025 | 14:23
Հայաստանում ընտրել են տարվա լավագույն ֆուտզալիստին
16.12.2025 | 14:15
1055 անձ հոսպիտալացվել է․ ինչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 14:07
Քննարկում չկա. Ռուբինյանը` նոր երկաթգիծը ՌԴ-ի կողմից շահագործելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերժամանակակից սարքավորումներով հագեցած ակնաբուժական կենտրոնն այսօր իր դռները բացեց Շիրակի մարզի բնակիչների առջև:

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) Օհաննես Ջոն Խաչիկյանի անվան Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնի բացմանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև համակարգի և Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ, ԱՄՆ-ից ժամանած անվանի ակնաբույժեր, ՀԱՆ-ի բարերարներ և ղեկավարներ:

Կենտրոնի վիրահատարանը և ակնային զննման բաժանմունքը հագեցած են նորագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա ակնային առողջության պահպանման համալիր և բարձրորակ ծառայություններ մատուցել մարզի բնակչությանը: Վիրահատություններն իրականացվելու են ՀԱՆ-ի և Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կողմից վերապատրաստում անցած փորձառու մասնագետների վերահսկողությամբ: Վիրահատարանում առկա տեսակապի միջոցով անհրաժեշտության դեպքում տեղի բուժանձնակազմը կարող է կապ հաստատել Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ և խորհրդակցել վիրահատությունների ընթացքում:

Հայկական ակնաբուժության նախագիծը ՀՀ մարզերում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 2005 թվականից ակնաբուժական ծառայություններ է մատուցում Շիրակի մարզի բնակիչներին: Այս ժամանակաշրջանում ՀԱՆ-ի բժշկական խմբերը և Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ) յոթ անգամ այցելել են մարզ՝ ինչի արդյունքում ավելի քան 35000 բնակիչ ակնաբուժական հետազոտություն է անցել, ավելի քան 7000-ը՝ խորացված հետազոտություն ԱՇՀ-ում, իրականացվել է շուրջ 3600 վիրահատություն և լազերային բուժում, ավելի քան 8800 բնակիչ ակնոց է ստացել:

Այս նախաձեռնությունը հնարավոր դարձավ Հայկական ակնաբուժության նախագծի երկարամյա բարեկամ և հովանավոր Լութեր Ջոն Խաչիկյանի նվիրատվության շնորհիվ։ Սարքավորումների ձեռքբերման, սենյակների կահավորման և կենտրոնի գործարկման համար անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվել նաև Հայկական ակնաբուժության նախագծի, ՀՀ առողջապահության նախարարության և Շիրակի մարզպետարանի ջանքերով:

Մարզային ակնաբուժական կենտրոնների ստեղծումը ՀԱՆ-ի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում» ծրագրի առանցքն է։ Ծրագրի նպատակն է խթանել ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը ՀՀ մարզերում բնակչության բոլոր շերտերի համար՝ հիմնելով երկրորդական մակարդակի ակնաբուժական կենտրոններ Հայաստանի հինգ մարզում և ապահովելով դրանց շարունակական աշխատանքը: Այս կենտրոնները փոխարինում են ԱՇՀ-ին՝ ողջ տարվա ընթացքում բարեգործական հիմունքներով անվճար բուժելով սոցիալապես անապահով բնակչությանը:

Հնգամյա ծրագիրը մեկնարկել է 2015թ. Տավուշի մարզից, Լոռու կենտրոնը բացվել է 2016-ին՝ Սպիտակում, Կապանի կենտրոնը՝ 2017-ին։

2015 թվականից մինչև 2018թ. առաջին եռամսյակ Իջևանի, Սպիտակի և Կապանի մարզային ակնաբուժական կենտրոններում շուրջ 4000 հոգի ակնային զննում է անցել, որից 1630-ը վերականգնել է տեսողությունը վիրահատվության կամ լազերային բուժման շնորհիվ: