«Արդյունք կա».Պուտինը բարձր է գնահատել ռուս-ամերիկյան բանակցությունները

Լուրեր

09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «բարձր է գնահատում» ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքները, որոնք տեղի են ունեցել փետրվարի 18-ին Էր Ռիադում, գրում է Meduza-ն։

«Այո՛, ինձ զեկուցել են արդյունքների մասին։ Ես դրանք գնահատում եմ բարձր։ Արդյունք կա»,- ասել է Պուտինը։

Նա նաև հաստատել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը «համաձայնել են վերսկսել դիվանագիտական առաքելությունների բնականոն աշխատանքը»։

Այս մասին նախօրեին հայտարարել էր նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ՌԴ նախագահի խոսքով՝ դիվանագիտական առաքելությունների աշխատանքին խոչընդոտելը «ոչ մի լավ բանի չի հանգեցնի»։ «Եթե գործերն այսպես շարունակվեն, այդ շենքերում միայն հավաքարարներն են աշխատելու»,- ասել է Պուտինը։

Ըստ նրա`ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ բանակցային գործընթացը տեղի է ունենալու Ուկրաինայի մասնակցությամբ, և ոչ ոք նրան չի բացառում բանակցություններից։

Պուտինը նաև պատմել է, որ Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են տնտեսությունը, էներգետիկան և տիեզերքը։

Նա հավելել է, որ ցանկություն ունի հանդիպելու Թրամփի հետ, սակայն հանդիպումը պետք է նախապատրաստել, որպեսզի արդյունք լինի։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի