Վաշինգտոնը չի չեղարկի հակառուսական պատժամիջոցները՝ մինչև Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի կնքումը. Bloomberg

Լուրեր

09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Բոլորը

ԱՄՆ-ը չի նախատեսում չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Ուկրաինայի հարցով խաղաղության պայմանագիր չի կնքվել, վստահեցրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եվրոպացի գործընկերներին, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Պետքարտուղար Ռուբիոն եվրոպացի դաշնակիցներին ասել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուժի մեջ կմնան առնվազն այնքան ժամանակ, մինչև համաձայնություն ձեռք բերվի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ»,- ասվում է զեկույցում:

Bloomberg-ը գրում է, որ ԱՄՆ պետքարտուղարն այս մասին հայտնել է «եվրոպական գործընկերների խմբին» երեքշաբթի օրը՝ Սաուդյան Արաբիայում ռուս ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո կայացած հեռախոսազրույցի ժամանակ։

Երաշխիքները կարող են որոշակիություն տրամադրել եվրոպացի դաշնակիցներին, որոնք մտավախություն ունեն, որ Միացյալ Նահանգները գործարք կկնքի Ռուսաստանի հետ, կթուլացնի ռազմական աջակցությունն Ուկրաինային և հակառուսական պատժամիջոցները, որոնք Բայդենի վարչակազմը սահմանել էր եվրոպացի դաշնակիցների հետ համագործակցելով, նշում է գործակալությունը։

Սահմանափակումները վաղաժամկետ վերացնելու՝ ԱՄՆ-ի որոշումը «մեծ հարված կհասցնի Պուտինի ռազմական մեքենայի ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարից զրկելու՝ Եվրոպայի ջանքերին», ասվում է հրապարակման մեջ:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի