Թրամփն Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու կոչ է արել և չի բացառել մինչև ամսվա վերջ Պուտինի հետ հանդիպումը

Լուրեր

09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցություններից հետո քննադատել է Ուկրաինային՝ հայտարարելով, որ հիասթափված է Կիևի արձագանքից, որը չի ներգրավվել խորհրդակցություններում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելին, Թրամփն իր մեկնաբանության մեջ փաստացի մեղադրել է Ուկրաինային հակամարտությունը սկսելու համար։

«Ես լսել եմ, որ նրանք վրդովված են, որ տեղ չեն ունեցել բանակցությունների սեղանի շուրջ, բայց նրանք ունեին երեք տարի ժամանակ և դրանից առաջ։ Չպետք է սկսեիք։ Դա կարող էր շատ հեշտությամբ կարգավորվել»,- ասել է նա՝ պատասխանելով BBC-ի թղթակցի հարցին Ֆլորիդայում գտնվող իր նստավայրում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել է, որ Ռիադում ռուս-ամերիկյան հանդիպումն անակնկալ էր Կիևի համար։ Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ պատերազմը դադարեցնելու որոշում չի կարող կայացվել առանց Ուկրաինայի։

Թրամփը, միաժամանակ, հայտարարել է, թե  Զելենսկիի վարկանիշն «իջել է 4%-ի», և երկրին ընտրություններ են պետք։ Այսպիսով, Սպիտակ տան ղեկավարը, ըստ էության, կրկնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հիմնական թեզերից մեկը։ ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ «շատ ավելի վստահ է» Սաուդյան Արաբիայում բանակցություններից հետո խաղաղ համաձայնագրի հասնելու հարցում:

«Բանակցությունները շատ լավ են անցել։ Ռուսաստանը ցանկանում է ինչ-որ բան անել։ Նրանք ցանկանում են դադարեցնել վայրի բարբարոսությունը։Կարծում եմ, որ ուժ ունեմ վերջ տալու այս պատերազմին, և կարծում եմ, որ ամեն ինչ շատ լավ է ընթանում»,- ասել է Թրամփը։

Նա նաև հայտարարել է, որ աջակցում է եվրոպացի խաղաղապահների Ուկրաինա ուղարկելուն, եթե համաձայնություն ձեռք բերվի դադարեցնել պատերազմը:

«Եթե նրանք ցանկանում են դա անել, դա հիանալի է, ես կողմ եմ դրան»,- նշել է նա։

Թրամփը նաև չի բացառել, որ կարող է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել մինչև փետրվարի վերջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի