Թուրքիայում PKK-ին անդամակցության կասկածանքով 282 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչներ

Լուրեր

22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
Բոլորը

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) 282 ենթադրյալ անդամի վերջին հինգ օրվա ընթացքում իրականացված ռեյդերի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, գրում է Reuters-ը։

Ոստիկանական շրջայցերը տեղի են ունեցել այն իրադարձությունների ֆոնին, երբ Թուրքիան շարունակում է քրդամետ ընտրված քաղաքապետերին հեռացնել իրենց պաշտոններից՝ զինյալների հետ կապերի մեղադրանքով, ինչը համընկնում է PKK-ի և իշխանությունների միջև 40-ամյա հակամարտությունը դադարեցնելու հույսերի հետ: Սպասվում է, որ PKK-ի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հայտարարություն կանի նման ջանքերի մասին՝ չորս ամիս անց այն բանից հետո, երբ նախագահ Թայիփ Էրդողանի դաշնակիցը նրան հորդորեց զինյալներին կոչ անել վայր դնել զենքերը:

Նախարարը նշել է, թե «ոստիկանությունն այս շաբաթվա հակաահաբեկչական գործողություններն իրականացրել է 51 նահանգներում, ինչպես նաև մայրաքաղաք Անկարայում և Ստամբուլում»։

Կասկածյալները մեղադրվում են PKK-ի քարոզչություն իրականացնելու, դրա ֆինանսավորման, անդամներ հավաքագրելու և փողոցային բողոքի ցույցերին միանալու համար։ Ոստիկանությունը, ի թիվս այլ զինատեսակների, առգրավել է երկու AK-47 ինքնաձիգ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի