Սևանից բաց թողնված ջուրը նպատակին չի հասնում. Ռուբեն Հայթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Հայաստանում, այո՛, կա ջրի մաֆիա, Սևանից բաց թողնված ջուրը նպատակին չի հասնում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, հրավիրված ասուլիսում հայտարարեց «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ Ռուբեն Հայթյանը:

Նրա խոսքով՝ շուկայական տնտեսության պայմաններում գների ելևէջը նորմալ երևույթ է: Պարզապես որոշ դեպքերում գնաճի հիմնավորումներն այնքան էլ համոզիչ չեն: «Կոնկրետ լոլիկի մասին, որ ներկայացնում են ջրի սակավությունը, պարզապես իմ կարծիքն է, որ Սևանից 40 մլն լրացուցիչ ջուր է բաց թողնվում, ո՞ւր է գնում այդ ջուրը: Եթե ձկնաբուծարաններին են տալիս, ձկան գինն էլ չի իջնում»,- նշեց Հայթյանը:

Նա կարծում է, որ Հայաստանում, այո՛, ջրի մաֆիա կա. «Բաց թողնված ջուրը նպատակին չի հասնում, պետք է հետևել: Միայն ասում են՝ ջրի կորուստներ կան, բայց չեն բացահայտում: Նման բան չի լինում, որ կորուստը կա, բայց չի արձանագրվում, թե ինչն է պատճառը»: «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանի խոսքով էլ՝ գյուղացիների հետ խոսել են, ասել են՝ թե արևն այրել է ամբողջ բերքը: Սակայն, ըստ նրա, ամեն տարի արևն էլ կա, սակավաջրությունն էլ կա, լավ ջուրն էլ. «Բայց ամեն տարի գյուղացիները մի պատճառ բռնում են ու թանկացնում բերքը»:

Ասոցիացիան նաև կարագի, թթվասերի, կաթնաշոռի թանկացումներ է արձանագրել: «Կաթնամթերքի շուկայում մեղմ ձևով, աննկատ թանկացրեցին: Օրինակ՝ կաթնաշոռը. եթե մի քանի ամիս առաջ 460 դրամ էր, հիմա՝ 500-530 դրամ: Ես չգիտեմ՝ մեր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ի՞նչ է անում»,- ասաց Մելիտա Հակոբյանը՝ հավելելով, որ որոշ ապրանքների գներ էլ նվազել են, օրինակ՝ շաքարավազի:

Մանրամասները՝ տեսանյութում: