ԵՄ-ն ցանկանում է Ուկրաինային ռազմական օգնության նոր հիմնադրամ ստեղծել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը նոր փորձ է անում Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար, որը պաշտպանվում է ռուսական ներխուժումից: Փետրվարի 18-ին ԵՄ դեսպանները կսկսեն քննարկել նոր հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությունը, որը կֆինանսավորվի ԵՄ անդամ երկրների կամավոր ներդրումներից, հաղորդում է Money.pl-ը՝ վկայակոչելով լեհական PAP գործակալությանը հասանելի փաստաթուղթը։

DW-ի ռուսական ծառայությունը գրում է, որ հիմնական նպատակն է բավարարել Ուկրաինայի առավել հրատապ պաշտպանական կարիքները, ինչպիսիք են խոշոր տրամաչափի հրետանային զինամթերքը, հակաօդային պաշտպանության համակարգերը և հեռահար հրթիռները, Ուկրաինայի զինված ուժերի բրիգադների վերականգնումը և ուկրաինական ռազմական արդյունաբերությանն աջակցությունը։

Հիմնադրամը ֆինանսավորվելու է անդամ երկրների կամավոր ներդրումների միջոցով՝ համաչափ նրանց ազգային եկամտին, ինչպես նաև ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթով, ինչը կօգնի նվազեցնել ԵՄ երկրների ֆինանսական բեռը։

Այսպիսով, եվրոպական երկրները կկարողանան որոշել, թե ինչպես են աջակցություն ցուցաբերելու՝ Ուկրաինային սպառազինության մատակարարման տեսքո՞վ, թե՞ ընդհանուր հիմնադրամում ներդրումների միջոցով, գրում է պարբերականը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի