«Մայրն ուսուցչին ասել է՝ աղջկաս «սումկան» քեզնից թանկ է»․ 10 հոլովակ` հանուն սոցիալական արդարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամն ու «Կրթություն և համերաշխություն» արհմիությունը ստեղծել են 10 հոլովակներ մանկավարժների համար՝ Հայաստանի դպրոցներում սոցիալական անարդարությունը տեսնելու, իդենտիֆիկացնելու և դրա դեմ պայքարելու նպատակով։ Հեղինակները մտադիր են դրանց օգնությամբ նպաստել հանրակրթության ոլորտում սոցիալական արդարության միջավայրին։

Հոլովակները ստեղծողները նպատակ ունեն, որ դրանք դպրոցներում դառնան քննարկման նյութ, առիթ՝ զրույց սկսելու առկա գերխնդիրների մասին։

«Եթե տեսնում ես սոցիալական անարդարության դրսևորում, երբեմն՝ հենց մանկավարժի հանդեպ, չպետք է խնդիրն անձնավորել կամ թիրախավորել աշակերտներին, որոնք խնդրո առարկա են, հակառակը՝ խնդիրը պետք է վերածել կրթելու հնարավորության, և ամբողջ դասարանին սովորեցնել, թե ինչպես վերաբերվել տարբեր անհատականությունների, քանի որ բոլորս գալիս ենք սոցիալական տարբեր խմբերից»,- ասում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը։

Բարեվարքությունը հաճախ կապված է արդարության խնդրի հետ, ուստի կարևոր է այդ հիմնարար սկզբունքի շուրջ հանրային գիտակցության ձևավորումը՝ համոզված են հեղինակները։

Ծրագրի աշխատանքային խմբում ներառված են եղել մանկավարժներ, դպրոցների տնօրեններ, ներկայացուցիչներ ԿԳՄՍ նախարարությունից և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան