Որքա՞ն է կազմում ձեր ունեցվածքը. հարց Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

«Ես այդ ցանկը որ կարդում էի մամուլում, ասում էի` երանի սենց լիներ»,- մամուլի ասուլիսի ժամանակ կեսկատակ ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Factor TV-ի՝ իր ունեցվածքի մասին հարցին։

«Երբ է մարդ թաքցնում իր ունեցվածքը, եթե մտահոգություն ունի, որ այդ ունեցվածքի ծագումը կասկածելի է, օրինակ, թմրանյութերից և այլն։ Թաքցնելը սա է, չէ՞։ Մեկ դրվագ չկա, որ մեկն ասի այդ գույքերից մեկը օֆշորային հաշիվներով է, քողարկված է, սրա կամ նրա անուններով։ Այդպիսի բան այս իշխանությունների կողմից մի քանի տարի քրքրած գործերում չկա»,- ասաց նա։

Factor TV-ի լրագրողը հիշեցրեց, որ հարցն այն մասին է, թե որքան է կազմում Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը։ «Դատախազությունը հրապարակել է, կարդացե՛ք։ ՀՀ 2-րդ նախագահը շնորհակալ է այսօրվա կառավարությանը, որ այս հարցով մտել է դատարան և լույս սփռել այդ ամենի վրա»,- արձագանքեց նա, միաժամանակ, ուղիղ չպատասխանելով, թե որքան է իր ունեցվածքը կազմում։

«Փա՛ռք Աստծո, կամ հակառա՛կը՝ 4 մլրդ չի, 4 մլրդ լիներ՝ ավելի երջանիկ կլինեի այս պահին, բայց 4 մլրդ չի։ Միֆ է, որ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր մամուլի կողմից փչվում էր»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։