ԱՄՆ-ում ջրհեղեղների հետևանքով առնվազն տասը մարդ է զոհվել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ում ձմեռային փոթորիկը հեղեղումներ է առաջացրել հարավային և արևելյան մի շարք նահանգներում, զոհվել է առնվազն տասը մարդ, հայտնում է CNN-ը։

Մահվան դեպքերից ինը գրանցվել է Կենտուկի նահանգում, հայտնել է նահանգապետ Էնդի Բեշիրը:

Եվս մեկ մարդ է մահացել Ջորջիա նահանգում։ Մի շարք տարածքներում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Բեշիրի խոսքով՝ վերջին 24 ժամում ավելի քան 1000 փրկարարական գործողություն է իրականացվել։ Նահանգապետը փոթորիկն անվանել է «ամենաուժեղներից մեկը, որը հարվածել է Կենտուկիին վերջին տասնամյակում»:

Կենտուկի, Թենեսի և Վիրջինիա նահանգներում ջրի տակ են անցել բազմաթիվ տներ, ճանապարհներ և մեքենաներ։

Փոթորիկը նաև հոսանքազրկման պատճառ է դարձել։ Այսպես, վերջին տվյալների համաձայն՝ Փենսիլվանիայում առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 78 հազար տնային տնտեսություն, Մերիլենդում՝ մոտ 65 հազար, Վիրջինիայում՝ ավելի քան 62 հազար, Ալաբամայում՝ մոտ 18 հազար, Կենտուկիում՝ ավելի քան 16 հազար տնային տնտեսություն։

Սպասվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանները կպահպանվեն ևս մի քանի օր։ Օդերևութաբանները զգուշացնում են ջրհեղեղների վտանգի մասին։

Ավելի վաղ Կենտուկիի նահանգապետը փոթորկի պատճառով նահանգում արտակարգ դրություն էր հայտարարել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի