Բաքվում այսօր տեղի կունենա Ռուբեն Վարդանյանի շինծու գործով հերթական դատական նիստը

Լուրեր

22.06.2026 | 11:45
«Տելեկոմ Արմենիա»-ն և «AzerTelecom»-ը համաձայնագիր են ստորագրել ինտերնետ թրաֆիկի տարանցման վերաբերյալ
22.06.2026 | 11:39
Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-իրանական փոստային համագործակցության ընդլայնման հարցեր
22.06.2026 | 11:28
ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.06.2026 | 11:19
Նուրբ և վերջին զգուշացումը բոլորին. Ավինյանը` կառուցապատողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:06
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 10:55
Ռուսական զորքերը Սև ծովում հարձակվել են թուրքական բեռնատար նավի վրա․ Եգիպտոսի քաղաքացի է զոհվել
22.06.2026 | 10:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 22-ի դրությամբ
22.06.2026 | 10:36
Միջնորդները հայտարարում են՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլն ավարտվել է «խրախուսական առաջընթացով»
22.06.2026 | 10:30
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցում է OAS-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
22.06.2026 | 10:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
22.06.2026 | 10:12
Մարտուն Գրիգորյանի որդին ներկայացել է քննչական մարմին և կալանավորվել. նա մեկ տարի հետախուզման մեջ էր
22.06.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.06.2026 | 09:53
Արագածոտնում բախվել են Ford և ZIL մակնիշի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 11 տուժած
22.06.2026 | 09:42
Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք
22.06.2026 | 09:35
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվելու է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով  դատական հերթական նիստը։ Նշենք, որ նախորդ նիստը տեղի էր ունեցել փետրվարի 13-ին։

Նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպան Ավրահամ Բերմանը դատարանին խնդրել էին պայմաններ ստեղծել հանդիպման համար։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը։ Ռուբեն Վարդանյանը նաև  հայտարարել էր, որ հրաժարվում է պետության կողմից նշանակված պաշտպան Ազեր Մագերրամովից, և որ իր իրավունքները շարունակելու է պաշտպանել պայմանագրային փաստաբան Ավրաամ Բերմանը։ Դատարանը միջնորդությունը բավարարել էր։ Այնուհետև նիստը շարունակվել էր պետական մեղադրանքը պաշտպանող դատախազների կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմամբ։

Պետական մեղադրողները Ռուբեն Վարդանյանին տարբեր շինծու մեղադրանքներ էին ներկայացրել, այդ թվում՝ իբրև, այսպես կոչված, «Նեմեսիս-2» գործողություն կազմակերպելու համար։

Հավելենք, որ Արցախի մյուս պաշտոնյաների՝ շուրջ 15 անձի գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 18-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի