ՀԱՄԱՍ-ը պետք է արմատախիլ արվի. Ռուբիո

Լուրեր

09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հավանություն է տվել Իսրայելի ռազմական նպատակներին Գազայի հատվածում. գրում է AL Jazeera-ն։

Կիրակի օրը Ռուբիոն հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Երուսաղեմում՝ սկսելով իր տարածաշրջանային այցը։ Ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը կբախվի արաբ առաջնորդների դժգոհությանը՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկի հետ, որը նախատեսում է Գազայի բնակչության վերաբնակեցում և շրջանի վերակառուցում՝ ԱՄՆ վերահսկողության ներքո։ Մարդու իրավունքների կազմակերպություններն այս նախաձեռնությունը որակել են որպես էթնիկ զտում։

Ռուբիոն ընդգծել է, որ «ՀԱՄԱՍ-ը չի կարող շարունակել գոյություն ունենալ որպես ռազմական կամ կառավարման ուժ»։

«Նախագահը (խմբ․- Թրամփը) իր հերթին հանդես է եկել բավականին համարձակ քայլերով՝ չդիմելով անցյալի հնացած գաղափարներին, այլ առաջարկելով նոր բան»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուբիոն։

Նեթանյահուն ողջունել է ԱՄՆ նախաձեռնությունը՝ այն ևս որակելով որպես «համարձակ» և ընդգծելով, որ ինքը և Թրամփը ընդհանուր ռազմավարություն ունեն Գազայի ապագայի վերաբերյալ։

Համաձայնեցնելով իր հայտարարությունը Թրամփի հետ՝ նա նշել է, որ «դժոխքի դռները կբացվեն», եթե ՀԱՄԱՍ-ը չազատի  հոկտեմբերի 7-ի հարձակման ընթացքում առևանգված տասնյակ գերիներին։