Ընդլայնվել է առողջապահության և կրթության գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը

Լուրեր

30.03.2025 | 16:42
Մարտուն Գրիգորյանը պնդում է՝ առևանգել են իր թիմակցին. ՈւՂԻՂ
30.03.2025 | 16:20
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանատուն
30.03.2025 | 16:09
Քաղաքացիների և ավտոմեքենաների կուտակումներ՝ ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի տան մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 16:04
Նարեկ Մկրտչյանն այցելել է ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի տուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 16:01
Արցախցի կանայք լվացք փռելու ակցիա են իրականացրել կառավարական ամառանոցի դիմաց
30.03.2025 | 15:54
Սարիկ Մինասյանի մեքենայի վարորդը տուգանվել է
30.03.2025 | 15:45
Համայնքապետարան դիմած քաղաքացիների հեռախոսահամարները փոխանցվել են կուսակցության շտաբ. Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 15:34
Երկու ոստիկան չեն կարողացել բռնել քվեաթերթիկը հափշտակած քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 15:25
Հաղորդում ենք ներկայացրել դատախազություն. ինչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 15:21
Ժամը 14:00-ի դրությամբ Գյումրիում և Փարաքարում ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 24.45%-ը․ ԿԸՀ
30.03.2025 | 15:16
Լեզվակռիվ՝ ՔՊ-ական հանձնաժողովի նախագահի և Մարտուն Գրիգորյանի վստահված անձի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 15:13
Քաղաքացին վերցրել է նույնականացման կտրոնն ու փախել. հանձնաժողովի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2025 | 15:00
Ինչ ընտրախախտումներ են գրանցվել Գյումրիում․ «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
30.03.2025 | 14:48
Իրավիճակը 31/70 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
30.03.2025 | 14:12
ԹԻՎ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հայտարարությունը՝ նախընտրական քարոզչության արգելքի մասին
Բոլորը

ՀՀ կառավարության N 157 Ն որոշման համաձայն՝ ընդլայնվել է փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը։ Մասնավորապես, կրթության և առողջապահության գծով սահ­­­մանվել են նոր ուղղություններ և որոշ փոփոխություններ են կատարվել փոխհատուցման ընթացակարգում։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։

Սահմանվել են կրթության գծով փոխհատուցվող նոր ուղղություններ

Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման շրջանակը համալրվել է, և բացի նախկինում սահմանված ուղղություններից, կրթության գծով փոխհատուցումից կարող եք օգտվել նաև այն դեպքերում, եթե կրթական ծախսերը կատարվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտա­դպրո­ցա­կան կազ­­մակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզա­դպրոց­ների և կրթու­­թյան պետա­­կան կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլարտա­դպրո­ցական ծրագրերի, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների համար։ Այս ուղղություններով կրթական ծախսերը կփոխհատուցվեն նաև 2024 թվականի համար, եթե դրանք կատարվել են անկանխիկ։

Կրթական ծրագրերը պետք է երաշխավորված լինեն լիազոր մարմնի կողմից

Արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի համար կատարված վճարումները կփոխհատուցվեն այն դեպքում, եթե այդ կրթական ծրագրերը երաշխավորված են լիազոր մարմնի կողմից՝ հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ: Սակայն 2024 թվականի մասով կրթական ծրագրի երաշխավորված լինելու հանգամանքը դիտարկվելու է հայտարարագրի ներկայացման պահի դրությամբ, այսինքն` 2024 թվականի ընթացքում մատուցված ծառայությունների մասով սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի կրթական ծրագրերը երաշխավորվեն մինչև հայտարարագրի ներկայացումը:

Կփոխհատուցվեն դասագրքերի վարձակալության վճարները

Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումը կկատարվի նաև միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթության շրջանակում դասագրքերի վարձակալության գծով կատարված ծախսերի մասով՝ յուրաքանչյուր աշակերտի համար ոչ ավելի քան տարեկան 3000 դրամի չափով: Այս մասով փոխհատուցում կկատարվի նաև 2024 թվականին դասագրքերի վարձակալության գծով կատարված ծախսերի։ Ընդ որում, այս դեպքում չի պահանջվի դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ, այլ հիմք կընդունվի լիա­զոր մարմնի կողմից հար­­­կային մարմնին տրամադրված՝ աշա­կերտ­ների և նրանց ծնողների վերա­բեր­յալ տեղե­­կատվու­թյունը (անուն, ազգանուն, ՀԾՀ):

Կփոխհատուցվեն ատամնաբուժական ծառայությունների վճարումները

Ընդլայնվել է առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման շրջանակը․ Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումից բացի, կփոխհատուցվեն նաև 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների ընթացքում Հայաստանում ատամնաբու­ժա­­կան ծառայությունների համար կատարված վճարումները։ 2024 թվականի ընթացքում կատարված ատամնաբուժական ծախսերը կփոխհատուցվեն, եթե վճարումները կատարվել են անկանխիկ։ Ի դեպ, եթե սոցիա­լա­կան փաթեթի շահառուները առող­ջու­թյան ապահո­վագրա­կան փաթեթի դեպքում սոցիա­լա­կան ծախսի փոխհատուցումից կարող էին օգտվել միայն ընտանիքի անդամ­ների համար, ապա ատամ­նա­­բուժական ծառա­յությունների դեպքում կարող են օգտվել նաև իրենց համար կատար­ված ծախ­սերի մասով:

Փոխհատուցումից օգտվելու համար պարտադիր է վճարել անկանխիկ

Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց՝ 15.02.2025 թվականից հետո, առողջապահության և կրթության գծով բոլոր ուղղություններով կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման նպատակով սահմանվել է պարտադիր պայման․ այսուհետ սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն, եթե դրանք կատարված լինեն բացառապես անկանխիկ եղանակով։ Բացառություն են կազմում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերը, որոնց մասով վճարումը կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։

Լիազոր մարմինները համապատասխան տեղեկատվությունը կփոխանցեն հարկային մարմին

Փոփոխությամբ նաև սահմանվել է, որ կրթության պետական կառավարման լիազոր մարմինը երաշխավորված արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնողների վերաբերյալ, ինչպես նաև դասագրքերի վարձակալության դեպքում աշակերտների և նրանց ծնողների մասին անձնավորված տեղեկատվությունը յուրաքանչյուր հաշվետու տարվա մասով հարկային մարմին պետք է ներկայացնի մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ, իսկ 2024 թվականի հաշվետու տարվա մասով՝ մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ։ Իսկ առողջապահության պետական կառավարման լիա­զոր մարմինն ատամնաբուժական ծառայություններ մատուցող հարկ վճարողների վերաբերյալ տեղե­­­կատվությունը 2024 թվականի հաշվետու տարվա մասով հարկային մարմին պետք է ներկայացնի մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա մասով՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ: Տեղեկատվությունը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն կներառվի հարկային մարմնի տեղեկատվական համակարգում։

Սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը չի փոփոխվել

Հիշեցնենք, որ առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը՝ տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։ Այսինքն, Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով կատարված սոցիալական ծախսերի հանրագումարըչպետք է գերազանցի տարեկան 100.000 դրամը։ Հետևաբար, Կառավարության որոշմամբ ավելացված նոր ուղղությունները ևս ներառվում են տարեկան առավելագույն չափի մեջ։