Ռուսաստանը հաջորդ տարի կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա․ Զելենսկի

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահը հանդես է եկել կտրուկ նախազգուշացմամբ՝ հայտարարելով, որ Ռուսաստանը կարող է ագրեսիայի ակտ նախապատրաստել ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեմ հաջորդ տարի։ Ուրբաթ օրը ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում՝ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հարձակումը կարող է լինել Բելառուսից․ գրում է euronews-ի ռուսական ծառայությունը։

Զելենսկին ասել է, որ Կիևը «հստակ հասկանում է, թե ինչ են պատրաստվում անել ռուսները Բելառուսի հետ»։

«Ռուսաստանը 15 դիվիզիա է պատրաստում: Մոտ 100-150.000 զինծառայողներ պատրաստվում են իրավիճակի սրման Բելառուսի կողմից, – ասել է Զելենսկին:-Ես վստահ չեմ, որ նրանք կհարձակվեն հենց Ուկրաինայի վրա, բայց նրանք հաստատ կհարձակվեն: Գուցե Ուկրաինայի, գուցե Լեհաստանի, գուցե Բալթյան երկրների»:

Զելենսկին հավելել է, որ Եվրոպայում բոլորն անհանգստացած են, եվրոպացիները շատ անհանգստացած են, վախենում են, որ կմնան առանց ԱՄՆ-ի աջակցության։

«Մենք արդեն տեսնում ենք, որ Եվրոպան է՛լ ավելի կամրապնդի Ուկրաինայի շուրջ համախմբվածությունը, քանի որ դա նրանց պաշտպանությունն է: Նրանք ավելի ու ավելի են հասկանում, որ հաջորդն իրենք են: Ու ոչ թե հեռավոր ապագայում, այլ հենց հաջորդը»,- հայտարարել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ օրերս Դանիայի պաշտպանության հետախուզական ծառայությունը հանդես էր եկել նմանատիպ նախազգուշացմամբ՝ ասելով, որ Ռուսաստանը կարող է հինգ տարվա ընթացքում լայնամասշտաբ պատերազմ սկսել Եվրոպայում, եթե Մոսկվան «ՆԱՏՕ-ն ընկալի որպես ռազմական առումով թուլացած կամ քաղաքականապես բաժանված»։