Ուկրաինայի համար շատ դժվար կլինի գոյատևել առանց ԱՄՆ – ի ռազմական աջակցության․ Զելենսկի

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի համար շատ ու շատ դժվար կլինի գոյատևել առանց ԱՄՆ – ի ռազմական աջակցության ինչպես հիմա, երբ նա փորձում է հետ մղել Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը, այնպես էլ ապագայում ՝ պատերազմի ավարտից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինային նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Meet the Press ծրագրին տված հարցազրույցում, որից NBC News հեռուստաալիքը հատվածներ է հրապարակել իր կայքում։

«Չեմ ուզում մտածել Ռուսաստանի դեմ առանց ամերիկյան աջակցության կռվելու մասին։ Չեմ ուզում մտածել, որ մենք ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերներ չենք լինի», – ասել է Զելենսկին, ում խոսքով Ուկրաինան խոցելի կլինի Ռուսաստանի ևս մեկ խոշոր հարձակման դեպքում, եթե ԱՄՆ-ը չշարունակի Կիևին ռազմական օգնություն ցուցաբերել:

Ուկրաինայի առաջնորդի կարծիքով ՝ Ռուսաստանի նախագահ Վոլոդիմիր Պուտինը ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ ոչ թե պատերազմն ավարտելու, այլ հրադադարի մասին համաձայնության հասնելու համար, ինչը կհանգեցնի ՌԴ-ի դեմ որոշ միջազգային պատժամիջոցների չեղարկմանը և թույլ կտա նրա զինվորականներին վերախմբավորվել:

«Դա, իսկապես, այն է, ինչ ուզում է Պուտինը։ Նա ցանկանում է դադար վերցնել, պատրաստվել, զինվորների ուսուցում անցկացնել, կրակի դադարեցման ֆոնին հասնել որոշ պատժամիջոցների վերացմանը», – վստահություն է հայտնել Զելենսկին։