ՌԴ-ն մի ամբողջ ինքնաթիռ գումար է ուղարկել Սիրիա․ Reuters

Լուրեր

25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
Բոլորը

Ռուսաստանից Դամասկոսի օդանավակայան է ժամանել հարյուր միլիարդավոր սիրիական ֆունտով բռնված ինքնաթիռ, որոնք տպվել են երկրի պաշտոնանկ արված նախագահ Բաշար Ասադի կառավարման ժամանակաշրջանում, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով իր իրազեկ աղբյուրներին։

Նշվում է, որ այդ գումարը հավասարազոր է տասնյակ միլիոնավոր ԱՄՆ դոլարի։ Գործակալության զրուցակիցների տվյալների համաձայն՝ ՌԴ-ն չի հասցրել այս գումարներն ուղարկել Սիրիա Ասադին տապալումից առաջ։

Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանից պահանջել են դադարեցնել արժույթի թողարկումն այն բանից հետո, երբ Ասադը փախել է Մոսկվա։ Reuters-ի աղբյուրները, սակայն, չեն հստակեցրել, թե կոնկրետ ինչն է դրդել Ռուսաստանին տպագիր կանխիկ գումարը հասցնել Սիրիա։

Իշխանափոխությունից ի վեր Սիրիան բախվել է իրացվելիության պակասի, և հունվարին Սիրիայի Կենտրոնական բանկի նոր ղեկավար Մայսա Սաբրինն հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել սիրիական ֆունտի տպագրությունը՝ կանգնեցնելու գնաճը:

Սիրիական ֆունտը սև շուկայում ամրապնդվել է նոր ղեկավարության իշխանության գալուց ի վեր, ինչին նպաստել է արտերկրից սիրիացիների հոսքը և արտարժույթի առևտրի խիստ վերահսկողության վերացումը, հայտնում է Reuters-ը։ Այսպես, ըստ ֆոնդային բորսայի տվյալների, հինգշաբթի այն վաճառվում էր 1 դոլարի դիմաց 9850 ֆունտ ստերլինգ փոխարժեքով։

Պաշտոնական փոխարժեքը, ըստ Կենտրոնական բանկի, կազմել է շուրջ 13000 ֆունտ 1 դոլարի դիմաց, երբ ուրբաթ օրը բորսաները փակվել են:

Reuters-ի աղբյուրներն ուղղակիորեն չեն նշել Ռուսաստանից կանխիկ գումար ուղարկելու պատճառը, սակայն դա կարող է լինել Կրեմլի կողմից սիրիական նոր ռեժիմին ֆինանսական օգնություն տրամադրելու փորձ՝ երկրում իր ռազմաբազաները պահպանելու համար։ Հիշեցնենք՝  փետրվարի 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի դե ֆակտո առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի