Էր Ռիադը պաշտպանել է Թրամփ-Պուտին գագաթնաժողովը Սաուդյան Արաբիայում անցկացնելու գաղափարը

Լուրեր

10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
Բոլորը

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ողջունում են ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Էր Ռիադում գագաթնաժողով անցկացնելու առաջարկը։ Այդ մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է Կոմերսանտը։

«Թագավորությունը ողջունում է Սաուդյան Արաբիայում գագաթնաժողովի անցկացումն ու հաստատում է իր մշտական ջանքերը՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղության հասնելու համար, որոնք ձեռնարկվել են նրա կողմից Ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր»,- ասվում է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ։

Հայտարարության տեքստում ընդգծվում է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները «բարձր են գնահատում» փետրվարի 12-ին Վլադիմիր Պուտինի ևւ Դոնալդ Թրամփի միջև կայացած հեռախոսազրույցն ու այն հայտարարությունները, որ որպես հանդիպման անցկացման վայր առաջնորդները դիտարկում են Էր-Ռիադը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ուկրաինայի հարցով հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում հանդիպման մասին։ Նրա խոսքով՝ դրան կմասնակցեն ներկայացուցիչներ նաև Ուկրաինայից։ Նա կոնկրետ ժամկետ կամ հանդիպման մասնակիցների կազմը չի նշել։

Փետրվարի 12-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ղեկավարների միջև, որի ընթացքում նրանք պայմանավորվել են անձնական հանդիպում կազմակերպել։ Ավելի ուշ Մոսկվան և Վաշինգտոնը սկսել են թիմեր ձևավորել՝ վերսկսելու երկկողմ երկխոսությունը և քննարկելու ուկրաինական հակամարտությունը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի