ԱՄՆ-ը կմեծացնի Հնդկաստանին զենքի վաճառքը․ երկրները ցանկանում են երկկողմ առևտուրը հասցնել 500 մլրդ դոլարի

Լուրեր

25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլիան հաղթեց խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
Բոլորը

ԱՄՆ-ը և Հնդկաստանը ցանկանում են կրկնապատկել երկկողմ առևտուրը՝ մինչև 2030 թվականը հասցնելով 500 միլիարդ դոլարի: Այս մասին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, գրում DW-ի ռուսական ծառայությունը։

Reuters-ը նշում է, որ համագործակցությունն առաջին հերթին ուղղված կլինի արհեստական ​​բանականությանն ու կիսահաղորդիչներին, ինչպես նաև ռազմավարական օգտակար հանածոների մատակարարման ամուր շղթաների ստեղծմանը։

Թրամփն էլ նշել է, որ Հնդկաստանը պատրաստ է նվազեցնել ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը։ Բացի այդ, Դելին ներկրելու է ավելի շատ ամերիկյան նավթ և գազ՝ երկրների միջև առևտրային դեֆիցիտը նվազեցնելու համար։

Վաշինգտոնն իր հերթին պատրաստվում է մեծացնել Հնդկաստանին զենքի վաճառքը։

«Մենք կավելացնենք մեր ռազմական տեխնիկայի վաճառքը Հնդկաստանին միլիարդավոր դոլարներով: Մենք նաև հող ենք նախապատրաստում Հնդկաստանին F-35 կործանիչներ վաճառելու համար»,- խոստացել է Թրամփը։

Նա, սակայն, հստակ ժամկետներ չի նշել։ Նման գործարքների վերջնական ավարտը սովորաբար տարիներ է պահանջվում։

Տասնամյակներ շարունակ Ռուսաստանն էր Հնդկաստանի զենքի հիմնական մատակարարը։ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Միխայիլ Բաբիչն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է հնդկական կողմի հետ համատեղ արտադրել ռուսական հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի