ԱՄՆ դեսպանատներին հանձնարարվել է պատրաստվել անձնակազմերի կրճատման, քանի որ Թրամփը վերակազմավորում է դիվանագիտական կորպուսը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խնդրել է երկրի դեսպանատներին ամբողջ աշխարհում նախապատրաստվել անձնակազմերի կրճատման։ Այս մասին Reuters-ին հայտնել են երեք աղբյուրներ, որոնք ծանոթ են խնդրին՝ որպես ԱՄՆ դիվանագիտական ​​կորպուսը հիմնանորոգելու ​​նախագահի ջանքերի մի մաս:

Աղբյուրները նշում են, որ որոշ դեսպանատների հանձնարարվել է դիտարկել ինչպես ամերիկյան, այնպես էլ տեղական անձնակազմի կրճատում, յուրաքանչյուրը՝ 10%-ով, իսկ անձնակազմի ցուցակը պետք է ուղարկվի Պետքարտուղարությանը մինչև ուրբաթ, որն այնուհետև կորոշի հետագա գործողությունները:

Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներում աշխատում են ինչպես ամերիկացի դիվանագետներ, այնպես էլ տեղացի անձնակազմ:

Ամերիկացի մի պաշտոնյա էլ ասել է, որ Պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի շուրջ 60 աշխատակիցներ կրճատվել են վերջին շաբաթների ընթացքում, և որ այլ բյուրոներում հնարավոր են հետագա կրճատումներ:

ABC News-ն առաջինն է հայտնել, որ ԱՄՆ դեսպանատներին հանձնարարվել է սկսել անձնակազմի կրճատման պլանավորումը: Պետքարտուղարության հայտարարության մեջ ասվում է, որ չի մեկնաբանում ներքին կադրային հարցերը:

«Պետքարտուղարությունը շարունակում է գնահատել մեր գլոբալ կեցվածքը՝ համոզվելու համար, որ մենք լավագույն դիրքերում ենք ամերիկյան ժողովրդի անունից այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար»,- ասել է խոսնակը:

Այս քայլերը տեղի են ունենում այն ​​ժամանակ, երբ Թրամփը ձգտում է վերակազմավորել դիվանագիտական ​​կորպուսը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հանձնարարելով վերակազմավորել արտաքին ծառայությունը՝ ապահովելու իր արտաքին քաղաքականության օրակարգի «հավատարիմ և արդյունավետ իրականացումը»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի