Կիևը հերքում է Թրամփին․ Մյունխենում հանդիպում չի լինի ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ

Լուրեր

10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Բոլորը

Ուկրաինայի նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինը, ուղղակիորեն չհիշատակելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Մյունխենում ռուսական պատվիրակության մասնակցությամբ հանդիպման հնարավորությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ուկրաինական դիրքորոշումն անփոփոխ է։ Ուկրաինան նախ պետք է խոսի Ամերիկայի հետ։ Եվրոպան պետք է ցանկացած լուրջ խոսակցության մասնակից լինի իրական ու տևական խաղաղության համար։ Իսկ ռուսների հետ քննարկման սեղանին պետք է դրվի միայն համաձայնեցված ընդհանուր դիրքորոշումը։ Դատարկ սեղանի շուրջ ռուսների հետ չեն հանդիպում, իսկ հիմա սեղանին ոչինչ չկա։ Մյունխենում ռուսների հետ զրույցի չի նախատեսվում»,- ասել է Լիտվինը։

Հավելենք, որ նախօրեին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այսօր Մյունխենում տեղի է ունենալու հանդիպում Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ ներկայացնող «բարձր մակարդակի մարդկանց» հետ։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Պուտինը կմասնակցի Սաուդյան Արաբիայում նախատեսված գագաթնաժողովին (նման գագաթնաժողովի մասին ավելի վաղ խոսել էր ինքը՝ ԱՄՆ նախագահը), Թրամփն ասել էր. «Ի վերջո՝ այո, հիմա՝ ոչ, դեռ վաղ է։ Նրանք վաղը հանդիպում կունենան Մյունխենում։ Այնտեղ Ռուսաստանը ներկայացված է լինելու մեր մարդկանց հետ։ Ի դեպ, հրավիրված է նաև Ուկրաինան։ Ես կոնկրետ չգիտեմ, թե որ երկրից ով կլինի։ Բայց բարձր մակարդակի մարդիկ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից և ԱՄՆ-ից»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի