Ցանկության դեպքում՝ Թրամփը կարող է արագ խաղաղության հասնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև․ Ռոբերտ Ղևոնդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.02.2026 | 13:17
Բոլոր քարտերը թողարկվելու են ArCa տեսակով․ ՄՍԾ պետի տեղակալը՝ կենսաթոշակների ու նպաստների համար թողարկվող քարտերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 13:08
Քանի՞ ՔՊ-ական է մասնակցել քվեարկությանը․ պատգամավորները պարզաբանում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 12:59
Ադրբեջանի քաղհասարակության հետ համատեղ պրոյեկտներ ենք իրականացնելու. Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 12:53
Հիմնավոր տեղեկություններ կան. Արթուր Հովհաննիսյանը` Մայր Աթոռը ՀՀ-ից տեղափոխելու հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 12:45
Մոսկվայի դատարանը «Դոժդ»-ի հաղորդավար Եկատերինա Կոտրիկաձեին հեռակա կարգով 8 տարվա ազատազրկման է դատապարտել
16.02.2026 | 12:43
Ինչպես կընտրվի բանկը կանխիկ եղանակով կենսաթոշակ ու նպաստ ստացողների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 12:34
Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. Դատախազություն
16.02.2026 | 12:34
Վաղը կհրապարակվի Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավճիռը
16.02.2026 | 12:27
Ռուս գործընկերների հետ քննարկում ենք. ՔՊ-ականը` երկաթուղին ռուսական կառավարումից հետ վերցնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 12:24
Լևոն Աղասյանն արծաթե մեդալակիր է դարձել միջազգային մրցաշարում
16.02.2026 | 12:19
Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Գալուշչենկոյին փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել
16.02.2026 | 12:10
Փետրվարից առավելագույնը 10 հազար դրամ հետվճար կհաշվարկվի թոշակ ու նպաստ ստացողների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 12:03
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
16.02.2026 | 12:01
Փաշինյանը կգլխավորի ՔՊ ցուցակը // Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ դատավոր չէ․ ԼՈՒՐԵՐ
16.02.2026 | 11:50
Գարեգին Բ-ին առաջադրված մեղադրանքը կապված է եպիսկոպոսաց առաջիկա ժողովի հետ. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև Ուկրաինայի հարցով լուրջ հակասություններ կան։ Ստեղծված իրավիճակը Եվրոպային թույլ է տալիս մոբիլիզացնել իր ռեսուրսները և համաշխարհային քաղաքականությունում նոր աշխարհաքաղաքական բևեռ դառնալ։ Factor TV-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնում Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

Ցանկացած դեպքում, ըստ ամենայնի, նոր պայմաններում ԱՄՆ-ի համար առաջնահերթն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է, հավելում է փորձագետը։

Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի կողմից Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունմանը՝ Ղևոնդյանը նշում է, որ այդ օրինագիծն արտացոլում է հայ հասարակությունում հակառուսական տրամադրություններն ու ենթադրում է ապագայում՝ ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտուն միանալուց հետո, Եվրասիական տնտեսական միությունից հեռացում։ Փորձագետը Ռուսաստանից Հայաստանի հեռանալու գործընթացն անշրջելի է համարում։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին և կարգավորմանը, Ղևոնդյանը կարծում է, որ մի փոքր ջանք ներդնելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հասնել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան