«Տաշիր» բարեգործական հիմնադրամի և այլ վարկային ծրագրի միջոցով արդիականացված Վանաձորի ԲԿ-ն նվիրաբերվեց Լոռու մարզպետարանին

Լուրեր

14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
Բոլորը

Կառավարության սեպտեմբերի 27-ի նիստում չզեկուցվող հարցերից մեկով գործադիրը որոշեց ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասը որպես պետական սեփականություն ամրացնել Լոռու մարզպետարանին:

Որոշման նախագծով առաջարկվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամին Վանաձոր քաղաքում գտնվող՝ 3,172 հեկտար հողամասի տարածքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինասնավորմամբ «Ֆիլիշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կատարված կառուցման  շինարարական աշխատանքների` 1,058,993,172 ՀՀ դրամ սկզբնական արժեքով արդյունքը անհատույց գործարքի միջոցով հանձնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի:

Որոշման մեջ նշված է, որ արդիականացման աշխատանքներն իրականացվել են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում նախագծվել են ԲԿ-ի նոր մասնաշենքերը, ձեռք են բերվել արդի բժշկական սարքավորումներ և կահույք, իսկ շինարարական աշխատանքները իրականացվել են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

ԲԿ արդիականացումից հետո խնդիրներ են ծագել, սակայն կառուցված շենքերի ընդունման և ՀՀ օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի գրանցման հետ` կապված անհրաժեշտ հողհատկացման, ինչպես նաև շինարարությունից առաջ և դրա ընթացքում պահանջվող քաղաքաշինական փաստաթղթերի ստացման ընթացակարգերի հետ։

Ուստի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի նպատակն է օրենքով սահմանված կարգով ընդունել Հայաստանի Հանրապետությանը նվիրած հողամասը, այնուհետև Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող հողի վրա գրանցել պետական միջոցներով և ՀՀ-ին արված բարեգործության շրջանակներում կառուցված շենքերի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը, ըստ հիմնավորման,  կնպաստի ՀՀ Լոռու մարզում գործող «Վանաձորի ԲԿ» ՓԲԸ կողմից մատուցվող բժշկական օգնության ծառայությունների որակի բարձրացմանը, կբարելավի դիմելիության ցուցանիշները, ինչպես նաև կնպաստի մարզում առկա բժշկական ծառայությունների մատչելիության աճին: