Բավարիայի վարչապետը չի բացառել, որ Մյունխենում ցուցարարների վրաերթը ահաբեկչություն է

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Գերմանական Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը ենթադրել է, որ Մյունխենում ցուցարարների ամբոխի մեջ մեքենայի մխրճվելը կարող էր ահաբեկչություն լինել: Նրա խոսքով՝ Գերմանիայում ապաստան խնդրած Աֆղանստանի քաղաքացին կարող էր կանգնած լինել Մյունխենում տեղի ունեցածի հետևում։

«Մի բան պետք է ասեմ հիմա՝ սա, հավանաբար, ահաբեկչություն էր», – լրագրողներին ասել է Մարկուս Զյոդերը, փոխանցում է AFP-ն:

Ըստ նրա՝ այդ մասին են վկայում առկա տեղեկությունները։

«Բոլոր այլ մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն, կասկածյալն Աֆղանստանի քաղաքացի է։ Մենք կպարզենք բոլոր մանրամասները»,- հավելել է վարչապետը։

Այսօր առավոտյան Բավարիայի դաշնային նահանգի մայրաքաղաք Մյունխենում մեքենան վրաերթի է ենթարկել Ver.di արհմիության կողմից իրականացվող բողոքի ցույցի մասնակիցներին։ Տեղական ժամանակով 10:30-ի սահմաններում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 28 մարդ: Վարորդը բերման է ենթարկվել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի