Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Պորոշենկոյի, Մեդվեդչուկի և Կոլոմոյսկիի նկատմամբ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի փետրվարի 12-ի որոշումը՝ ուկրաինացի մի շարք գործարարների և քաղաքական գործիչների դեմ անձնական տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին, գրում է Current time-ը։

Նրանց թվում են Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին, նախկին պատգամավոր, Պուտինի կնքահայր Վիկտոր Մեդվեդչուկը։ Պատժամիջոցների են ենթարկվել նաև միլիարդատեր Կոնստանտին Ժևագոն և Պրիվատբանկի նախկին համասեփականատեր Գենադի Բոգոլյուբովը։

Այն, որ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշել էր պատժամիջոցներ սահմանել Պյոտր Պորոշենկոյի դեմ, մեկ օր առաջ հայտնել էին Forbes Ուկրաինայի աղբյուրները։ Ըստ նրանց՝ խոսքը կարող է լինել պետական ​​դավաճանության մասին հոդվածի մասին։

«Յուրաքանչյուր ոք, որը ոչնչացրեց Ուկրաինայի ազգային անվտանգությունը և օգնեց Ռուսաստանին, բոլորը պետք է պատասխան տան: Միլիարդները, որոնք վաստակել են հիմնականում Ուկրաինան, ուկրաինական շահերը, Ուկրաինայի անվտանգությունը վաճառելով, պետք է արգելափակվեն և պետք է աշխատեն՝ պաշտպանելու Ուկրաինան և ուկրաինացիներին»,- ասել է Զելենսկին։

Պորոշենկոն իր դեմ պատժամիջոցների սահմանումն անվանել է «հակասահմանադրական, քաղաքականապես մոտիվացված  որոշում»։ Նա հայտարարել է, որ Զելենսկին պատասխանատվություն է կրելու նման որոշման հնարավոր բացասական հետևանքների համար։

«Օրերս ես վերադարձա արտերկիր գործուղումից, թեև բոլորն ինձ զգուշացնում էին, որ կառավարությունը խելագարվել է, խոսում էին պատժամիջոցների և նոր կասկածների մասին, և որ ավելի լավ է՝ ես մնամ արտասահմանում: Սա շատ վատ դեժավյու է, երբ մեծ ներխուժումից մի քանի շաբաթ առաջ իշխանությունը զբաղվում էր Պորոշենկոյով։ Եվ մեծ պատերազմից երեք տարի անց, երբ պետք է խելոքանային, նույն բանն է»,- գրել է նա սոցցանցում։

2023 թվականի դեկտեմբերին Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ իրեն թույլ չեն տվել մեկնել արտասահմանյան գործուղման։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ Պորոշենկոն ծրագրել է հանդիպել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, իսկ Ռուսաստանը պատրաստվում է օգտագործել այդ հանդիպումը Ուկրաինայի դեմ։

Վիկտոր Մեդվեդչուկն Ուկրաինայում մեղադրվում է դավաճանության մեջ։ 2022 թվականի սեպտեմբերին նա փոխանցվել է ռուսական կողմին՝ որպես ռազմագերիների փոխանակման մաս։ 2023 թվականի հունվարին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նրան զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից։ Մեդվեդչուկի և նրա կնոջ ակտիվներն Ուկրաինայում սառեցվել են։

Կոլոմոյսկին կալանավորված է Ուկրաինայում 2023 թվականի սեպտեմբերից՝ խարդախության կասկածանքով։ 2024 թվականի մայիսին նրան մեղադրել են  սպանություն կազմակերպելու մեջ։

Կոնստանտին Ժևագոն հետաքննվում է Finance and Credit բանկի սնանկության գործը։ Նա ձերբակալվել էր Ֆրանսիայում 2022 թվականի վերջին, սակայն ավելի ուշ ազատ էր արձակվել գրավի դիմաց։

Կոնստանտին Բոգոլյուբովն էլ կասկածվում է Ուկրաինայի սահմանն ապօրինի հատելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի