ՀԱՄԱՍ-ը վերադարձել է Իսրայելի հետ հրադադարի ռեժիմի շուրջ բանակցություններին

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը կշարունակի կատարել Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի պայմանները, ինչպես նաև կվերսկսի իսրայելցի պատանդների փոխանակումը պաղեստինցի գերիների հետ, փոխանցում է The Moscow Times-ը։

Համապատասխան հայտարարությունը հայտնվել է ՀԱՄԱՍ-ի Telegram-ի ալիքում՝ նրա առաջնորդ Խալիլ ալ-Հայյայի և Եգիպտոսի ու Կատարի ներկայացուցիչների միջև բանակցություններից հետո։

«Խորհրդակցություններն անցել են դրական, և ՀԱՄԱՍ-ը հաստատում է, որ շարունակում է կատարել համաձայնագրի պայմանները, ներառյալ՝ գերիների [պատանդների] փոխանակման գործընթացի իրականացումը սահմանված ժամկետում», – ասվում է հայտարարության մեջ։

Փետրվարի 10-ին ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի խոսնակ Աբու Ուբայդան հայտարարել էր պատանդների նոր խմբի ազատ արձակման հետաձգման մասին, որոնք պետք է տուն վերադառնային փետրվարի 15-ին: Նա բացատրել էր, որ Իսրայելը խախտել է գործարքի պայմանները, երբ «հետաձգել է տեղահանվածների վերադարձը անկլավի հարավից դեպի հյուսիս, կրակ է բացել Գազայի բնակիչների վրա և չի տրամադրել բոլոր տեսակի մարդասիրական օգնությունն անհրաժեշտ քանակությամբ»։

Դրանից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել էր վերսկսել ռազմական գործողությունները Գազայում, եթե ՀԱՄԱՍ-ը մինչև փետրվարի 15-ի կեսօր ազատ չարձակի իսրայելցի պատանդներին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել էր, որ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը պետք է չեղարկվի, եթե ՀԱՄԱՍ-ը չազատի բոլոր պատանդներին մինչև շաբաթվա վերջ, նաև իսկական «դժոխք» էր խոստացել ՀԱՄԱՍ-ին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի