ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը որպես Ուկրաինայի հարցով բանակցությունների սկիզբ է դիտարկում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարծում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները հաջող են անցել։ Նա նշել է, որ փետրվարի 12-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը Ուկրաինայի հարցով բանակցությունների մեկնարկի «տպավորություն է ստեղծում»։

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ հանդիպումից առաջ մամուլի ասուլիսում Մարկ Ռյուտեին հարցրել են, թե ինչպե՞ս է գնահատում Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի նախագահների բանակցությունները։

«Լավ հեռախոսազրույց էր: Մենք բոլորս ցանկանում ենք խաղաղություն Ուկրաինայում»,- պատասխանել է Ռյուտեն՝ հավելելով, որ Ուկրաինան պետք է ներգրավվի երկխոսության մեջ։

Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցությունների «անհապաղ մեկնարկի» մասին։ Սպիտակ տունը բանակցությունների արդյունքները որակել է որպես «շատ դրական»՝ նշելով, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է խաղաղ համաձայնագրի հասնելուն: Կրեմլը որպես հիմնական խնդիր մատնանշել է հակամարտության կարգավորման հետագա համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի