Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։

Հեռախոսազանգը, որը նախագահների միջև առաջին հայտնի զրույցն է Դոնալդ Թրամփի՝ անցյալ ամիս պաշտոնը ստանձնելուց հետո, տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից երկրում բանտարկված ամերիկացուն ազատ արձակելուց հետո: Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են՝ հույս ունեն, որ այս փոխանակումը կարող է նախանշել Ուկրաինայում հակամարտության դադարեցման ջանքերի վերսկսումը, որը պատրաստվում է մտնել իր չորրորդ փուլ:

Truth սոցիալական ցանցում հրապարակված ձայնագրության մեջ Թրամփն ասել է. «Մենք քննարկել ենք Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, էներգետիկան, արհեստական բանականությունը, դոլարի ուժը և տարբեր այլ թեմաներ»:

Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Քննարկվել է նաև Ուկրաինայում կարգավորման թեման։ Նախագահ Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և խաղաղ միջոցներով խնդրի լուծման օգտին»,- ասել է Պեսկովը։