Կիևն ու Մոսկվան միմյանց մեղադրում են Զապորոժիեի ԱԷԿ-ում փորձագետների ռոտացիան խափանելու մեջ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանը միտումնավոր խափանել է ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների ռոտացիան Զապորոժիեի ԱԷԿ-ում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Կրեմլը գործում է շանտաժի, սպառնալիքների և սադրանքների իր սովորական օրինաչափությամբ։ Այս անգամ օկուպանտները ռոտացիան խաթարելու համար օգտագործել են սպիտակ դրոշներով զինված գրոհայինների՝ տեղակայված այն գոտում, որտեղ հատվում է Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքների և ժամանակավոր օկուպացված գոտու միջև գիծը։ Այստեղ պետք է տեղի ունենար ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների անցումը»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Տիխին։

Անցյալ շաբաթ ՄԱԳԱՏԷ-ն ստիպված էր հետաձգել ռոտացիան՝ Ռուսաստանի կողմից անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով։ Մոսկվան հերքել է այս մեղադրանքները։

ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ անցած շաբաթվանից հետաձգված փորձագետների ռոտացիան չի կայացել ուկրաինական կողմի մեղքով։

«Պատճառը ևս մեկ անգամ ուկրաինացիների սադրիչ գործողություններն էին, որոնք հրաժարվեցին ներս թողնել գործակալության քարտուղարության փորձագետներին, որոնք փետրվարի սկզբից սպասում էին կայանում իրենց գործընկերներին փոխարինելուն»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի